Լուրեր

Դեսպան Թումանյանի այցը Թեհրանի Ամիր Քաբիր պոլիտեխնիկական համալսարան

06.10.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանի այցը Թեհրանի Ամիր Քաբիր պոլիտեխնիկական համալսարան

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 6-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Թեհրանի Ամիր Քաբիր պոլիտեխնիկական համալսարան և հանդիպեց համալսարանի ղեկավարության հետ:

Ռեկտոր Ահմադ Մոթամեդին ՀՀ դեսպանին ներկայացրեց համալսարանի գործունեությունը, տարբեր մասնագիտական ոլորտների զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները և վերջին տարիների ձեռքբերումները:

Դեսպան Թումանյանը խոսեց Հայաստանում բարձրագույն կրթության վիճակի, առանձին համալսարանների ոլորտային մասնագիտական ուղղվածության, ինչպես նաև Ամիր Քաբիր համալսարանի հետ համագործակցության հնարավորությունների մասին:

Զրուցակիցները քննարկեցին դասախոսների և ուսանողների փոխանակության, կազմակերպվող ամառային դպրոցներին երկուստեք մասնակցության և համատեղ գիտակրթական և հետազոտական ծրագրեր իրականացնելու խնդիրները:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր