Լուրեր

ՀՀ դեսպանն ընդունեց «Balin Tech» ընկերության ղեկավարությանը

12.10.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպանն ընդունեց «Balin Tech» ընկերության ղեկավարությանը

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց «Balin Tech» իրանական ընկերության գործադիր տնօրեն Մոհամադ Ռեզա Քաքավանդին:

Վերջինս ներկայացրեց «Balin Tech»-ի գործունեությունը մեքենաշինական արդյունաբերության ոլորտում և հետաքրքրվեց Հայաստանում տնտեսական ծրագրեր իրագործելու հնարավորություններով:

Ա. Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում գործարար միջավայրի վիճակը և ներդրումային ծրագրեր իրականացնելու պայմանները: Մասնավորապես, ՀՀ դեսպանը խոսեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ընդունմամբ ստեղծված բարենպաստ պայմանների մասին և առաջարկեց դրանք ուսումնասիրելուց հետո քննարկել Հայաստանում գործունեություն իրականացնելու հնարավորությունները:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր