Լուրեր

«Րաֆֆի» միության հոբելյանական երեկո

13.10.2019

Կից լուսանկարներ

«Րաֆֆի» միության հոբելյանական երեկո

Ամբողջ ալբոմ »

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը մասնակցեց Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային միության հիմնադրման 40-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:

Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեցին Միության անցած ճանապարհը, սպորտի և հայ մշակույթի պահպանման ու զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Գեղարվեստական կատարումներով հանդես եկան Միության երգի, պարի և ասմունքի մշակութային խմբերը:

Իր ողջույնի խոսքը հնչեցրեց ՀՀ դեսպան Ա. Թումանյանը՝ արժևորելով Միության գործունեությունը հայ երիտասարդների հայեցի դաստիարակության և հայ համայնքի մշակութային կյանքի կազմակերպման գործում:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր