Լուրեր

Դեսպան Թումանյանն ընդունեց «Vvision» ընկերության ներկայացուցիչներին

14.10.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանն ընդունեց «Vvision» ընկերության ներկայացուցիչներին

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 14-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց «Vvision» իրանական ընկերության գլխավոր տնօրեն Ֆոադ Ֆալանին և նրա գործընկերներին:

Վերջինս ներկայացրեց ընկերության գործունեությունը, որը կապված է առևտրատնտեսական ոլորտում տեղեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հետ: Ընկերության ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին տեղեկություններ ստանալ Հայաստանում տնտեսական ծրագրեր իրականացնելու պայմանների մասին:

Դեսպան Թումանյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանում ՏՏ ոլորտի վերջին զարգացումների, այդ թվում՝ Երևանում անցկացված «WCIT-2019» համաժողովի աշխատանքների վերաբերյալ: ՀՀ դեսպանը նաև տեղեկություններ հաղորդեց ՏՏ ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության մասին և առաջարկեց հյուրերին տեղում ծանոթանալ գործարար միջավայրի առանձնահատկություններին:

Ընկերության ղեկավարն, ընդունելով ՀՀ դեսպանի առաջարկությունը, խնդրեց աջակցել Հայաստանում անհրաժեշտ հանդիպումների կազմակերպման և Հայաստանի ՏՏ ոլորտի վերաբերյալ առավել համակողմանի տեղեկություններ ստանալու գործում:

Դեսպան Թումանյանը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել ընկերության ներկայացուցիչներին Հայաստանին առնչվող տնտեսական ծրագրերում:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր