Լուրեր

ՀՀ դեսպանն ընդունեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներին

17.10.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպանն ընդունեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներին

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 17-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց հանրակրթական «Կամուրջներ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 14-ից 20-ն Իրան այցելած Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի սաներին:

Ըստ նախատեսված ծրագրի՝ դպրոցական պատվիրակությունն այցելել է Թեհրանի և Սպահանի մի շարք պատմամշակութային վայրեր, հանդիպումներ ունեցել աշակերտության և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերի մուտքը դեսպանություն և դրվատանքի խոսքեր հնչեցնելով աշակերտների հասցեին՝ ՀՀ դեսպանն աշակերտական պատվիրակության անդամներին պատմեց հայ-իրանական հարաբերությունների և երկու ժողովուրդների բարեկամական կապերի մասին: Ա. Թումանյանը հատուկ անդրադարձ կատարեց մշակույթի և կրթության ոլորտում համագործակցության խնդիրներին:

Կրթահամալիրի սաները հանգամանալից տեղեկություններ ներկայացրեցին ՀՀ դեսպանին իրանահայ աշակերտների հետ իրենց հանդիպումների, հաստատված բարեկամական ջերմ կապերի, մշակութային օջախներ կատարած այցելությունների և ստացած տպավորությունների մասին:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հյուրասիրության արարողություն, որից հետո հյուրերը Կոմիտասից կատարեցին մի քանի երաժշտական ստեղծագործություններ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր