Լուրեր

ՀՀ դեսպանն ընդունեց «Ակունք» կենտրոնի ներկայացուցիչներին

29.10.2019

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպանն ընդունեց «Ակունք» կենտրոնի ներկայացուցիչներին

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 29-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Թեհրանի «Ակունք» մարմնական և մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնի նախկին և ներկա ղեկավարներ Անգինե Մարգարյանին և Վանուշ Թևանյանին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ դեսպանը հետաքրքրվեց վերջին ժամանակաշրջանում Կենտրոնի աշխատանքներով և իր երախտիքի խոսքը հղեց նրանց դժվարին, բայց պատվաբեր և մարդասիրական առաքելության իրականացման համար:

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Անգինե Մարգարյանին իր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար: Շնորհավորելով Կենտրոնի նորանշանակ տնօրեն Վանուշ Թևանյանին՝ Ա. Թումանյանն առողջություն մաղթեց «Ակունքի» սաներին և հաջողություններ մաղթեց Կենտրոնի ողջ անձնակազմին:

ՀՀ դեսպանը հավաստիացրեց, որ շարունակվելու է ՀՀ դեսպանության համագործակցությունը Կենտրոնի հետ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր