Լուրեր

Նախարար Պապիկյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան

03.11.2019

Կից լուսանկարներ

Նախարար Պապիկյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան

Նախարար Պապիկյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան

 

 

Ամբողջ ալբոմ »

2019 թ. նոյեմբերի 1-ից 3-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում ՀՀ նախարարը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ կառավարության մի շարք անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին հայ-իրանական տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր:

Մասնավորապես, ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հետ քննարկվեցին էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:

ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ հանդիպման ժամանակ արծարծվեցին գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի արդյունավետության ապահովման խնդիրները:

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի հետ քննարկվեցին հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ընթացքը, տրանսպորտային հաղորդակցության բարելավման, ինչպես նաև երկկողմ ապրանքաշրջանառության մի շարք խոչընդոտների վերացման խնդիրները:

Հյուրերը Թեհրանում այցելեցին էլեկտրաէներգետիկ արդյունաբերության 19-րդ միջազգային ցուցահանդես և ծանոթացան մի շարք ընկերությունների կողմից ներկայացված ապրանքներին և առաջարկվող ծառայություններին:

Հայկական պատվիրակությունը եղավ նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր