Լուրեր

Հ. Թումանյանին նվիրված գրական-գեղարվեստական երեկո

27.12.2019

Կից լուսանկարներ

Հ. Թումանյանին նվիրված գրական-գեղարվեստական երեկո

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 27-ին Թեհրանի Հայ ակումբում տեղի ունեցավ Հ. Թումանյանի 150-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական երեկո, որի ընթացքում կատարվեց Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունների պարսկերեն թարգմանությունների հիման վրա ստեղծված գրքի շնորհանդեսը:

Երեկոյի կազմակերպման նախաձեռնությունը պատկանել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը և Հովհաննես Թումանյանի թանգարանին: Գիրքը կազմվել է Վարանդ Քյուրքչյանի և Ղավամեդդին Ռազավիզադեի ջանքերով, տպագրվել «Նաիրի» հրատարակչական կենտրոնում:

Միջոցառմանը, որն ուղեկցվեց գեղարվեստական կատարումներով, մասնավորապես՝ Թումանյանի խոսքերի հիման վրա ստեղծված երգերով, ասմունքով, ներկա էին հայ և իրանցի գրականագետներ, իրանահայ համայնքի ներկայացուցիչներ և պարզապես գրականության սիրահարներ:

Ջերմ, հիրավի թումանյանական մթնոլորտում անցկացված երեկոյի ընթացքում Ամենայն հայոց բանաստեղծի հասցեին մեծարանքի խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Նա հատուկ ընդգծեց մշակութային երկխոսության անհրաժեշտությունը հայ-իրանական բարեկամական կապերի ամրապնդման և խորացման համատեքստում:


 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր