Լուրեր

Դեսպան Թումանյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

28.12.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Ամբողջ ալբոմ »

ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին:

Դեսպան Թումանյանը, ողջունելով հյուրին, շնորհավորեց վերջինիս դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթեց հաջողություններ հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Իրան հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք խնդիրներ և դրանց արդյունավետ իրագործման հնարավորությունները:

Դեսպան Զոհուրին իր երախտագիտությունը հայտնեց ջերմ ընդունելության կապակցությամբ՝ պատրաստակամություն դրսևորելով համագործակցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր