Լուրեր

Դեսպան Թումանյանի այցը Քերման նահանգ

05.02.2020

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանի այցը Քերման նահանգ

Դեսպան Թումանյանի այցը Քերման նահանգ

 

 

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 4-ից 5-ը Քերման նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ նահանգապետ Մոհամադ Ջավադ Ֆադայիի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններին առնչվող խնդիրների լայն շրջանակ: Կողմերը միմյանց ներկայացրեցին համագործակցության առկա հնարավորությունները: Ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում՝ միջմարզային համագործակցության հաստատման կապակցությամբ:

Քերմանի քաղաքապետ Սեյեդ Մեհրան Ալամզադեհի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության մի շարք հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Քերմանի և ՀՀ քաղաքներից որևէ մեկի հետ երկկողմ համագործակցության հարցերի շուրջ:

Քերմանում ՀՀ դեսպանն այցելեց արտադրական ձեռնարկություններ:

Նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում կազմակերպվեց ՀՀ դեսպանի հանդիպումը պալատի ներկայացուցիչ գործարարների հետ: Հանդիպմանը ներկա էր հիսունից ավելի տնտեսվարող, որոնց համար ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ տնտեսական ցուցանիշները և գործարար միջավայրի վիճակը, ԵԱՏՄ (Հայաստան) – Իրան համագործակցության հնարավորությունները և այլ արդիական հարցեր:

Պալատում ցուցադրվեցին ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող տեսանյութեր, և տրամադրվեցին տեղեկատվական նյութեր:

Գործարարների հետ հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր