Դեսպան

Ն.Գ. պարոն Արտաշես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Ծննդյան թիվ, վայր

 1949թ. նոյեմբերի 16-ին:

Կրթություն 

1971թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

Գիտական աստիճանը, կոչումը:

Տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ 

Աշխատանքային գործունեություն

2015 թվականից ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2006-2015թթ. - «Լիսամ» ՍՊԸ խորհրդի նախագահ

2001-2006թթ. - Հայաստան - Իրան կապերի գծով ՀՀ Նախագահի հատուկ լիազոր ներկայացուցիչ

2001-2006թթ. - Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նախագահ

2000-2006թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

2000-2006թթ. - «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման հայաստանյան խորհրդի նախագահ

2000-2006թթ. - Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ

1999-2000թթ. - ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ

1998-1999թթ. - ՀՀ Նախագահի խորհրդական

1997-1998թթ. - ՀՀ հարկային տեսչության պետ

1995-1999թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

1995-1997թթ. - ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

1992-1995թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ

1990-1995թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր

1990-1992թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

1988-1990թթ. - ՀԿԿ Կիրովականի (Վանաձոր) քաղկոմի կազմակերպական բաժնի վարիչ

1982-1988թթ. - Կիրովականի էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի գործարանի կուսակցական կոմիտեի ազատված քարտուղար

1978-1982թթ. - Կիրովականի էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի գործարանի կոնստրուկտորական բյուրոյի պետ, գլխավոր կոնստրուկտոր

1972-1978թթ. - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դասախոս 

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ եւ լիազոր դեսպան 

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր