• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Դեսպանության պատմություն
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն

Երկկողմ հարաբերություններ

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 9-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թեհրանում 1992թ. դեկտեմբերից:  

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձևավորված է միջխորհրդարանական բարեկամական խումբ: Երկու երկրների միջև գործում է պարբերաբար միջկառավարական համատեղ հանձնաժողովը, որի 17-րդ նիստը կայացել է 2022թ. մայիսի 10-12-ին Երևանում:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատարների և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև պարբերաբար իրականացվող հանդիպումներն ու շփումները նպաստում են քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցության զարգացմանը:

Այցեր

Իրան

2022թ․ հունիս

Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ նախագահ

2021թ․ հոկտեմբեր

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար

2021թ․ օգոստոս 

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

2019թ․ փետրվար

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Հայաստան

2021թ․ հունվար

Մոհամմադ Ջավադ Զարիֆ, ԻԻՀ ԱԳ նախարար

2021թ. մայիս

Մոհամմադ Ջավադ Զարիֆ, ԻԻՀ ԱԳ նախարար

2019թ հոկտեմբեր

Հասան Ռոհանի, ԻԻՀ նախագահ

Ներբեռնել այցերի ողջ ցանկը

Իրավապայմանագրային դաշտ

  • Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 180 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։
  • Երկու երկրների միջև հիմնարար փաստաթուղթը 1992թ. փետրվարին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին» հռչակագիրն է:

Առևտրատնտեսական կապեր

Երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունն ընթանում է էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, միջմարզային, գիտակրթական և մշակութային ոլորտներում: Իրականացված ծրագրերից են՝ Արաքս գետի վրա կառուցված, Իրանը Հայաստանին կապող կամուրջը, Պուշկինի լեռնանցքի հողմաէլեկտրակայանները, Իրան-Հայաստան գազատարը՝ ներմուծված 1 խմ գազի դիմաց 3 կվտ ժամ էլեկտրաէներգիա փոխանակման ձևաչափով, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 1-ին և 2-րդ գծերը, 3-րդ գծի շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: Առևտրատնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններից է հանդիսանում զբոսաշրջությունը, որի Իրանից Հայաստան ժամանումների ցուցանիշներում շարունակաբար գրանցվել է աճ:  

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև

ապրանքաշրջանառության ծավալները /ԱՄՆ դոլար/

Տարի

Արտահանում

Ներմուծում (ըստ ծագման երկրի)

Ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2021

55 մլն

388 մլն

325 մլն

2020

84,5 մլն

317 մլն

318 մլն

2019

84 մլն

325 մլն

325 մլն

2018

94 մլն

269 մլն

266 մլն

Ներմուծվող հիմնական արտադրատեսակներ

  • գազ
  • նավթամթերք
  • պոլիմերներ
  • պարարտանյութ
  • շինանյութեր

Արտահանվող հիմնական արտադրատեսակներ

  • էլեկտրաէներգիա
  • միս
  • անտառանյութ
  • մետաղի թափոններ

 

Թարմացված է 30.06.2022թ.

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: