• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն

Երկկողմ հարաբերություններ

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 9-ին:

Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թեհրանում 1992թ. դեկտեմբերից: 2021թ. հոկտեմբերի 8-ից Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է Արսեն Ավագյանը:

2020թ. հունվարի 22-ից Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է Աբբաս Բադախշան Զոհուրին:

2022թ. հոկտեմբերի 20-ին հիմնվել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը:

Երկու երկրների միջև հիմնարար փաստաթուղթը 1992թ. փետրվարին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին» հռչակագիրն է: 

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում արձանագրված է, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապահովելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձևավորված է միջխորհրդարանական բարեկամական խումբ: Երկու երկրների միջև գործում է պարբերաբար անցկացվող միջկառավարական համատեղ հանձնաժողովը, որի 17-րդ նիստը կայացել է 2022թ. մայիսի 10-12-ին Երևանում:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատարների և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև պարբերաբար իրականացվող հանդիպումներն ու շփումները նպաստում են քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցության զարգացմանը:

Այցեր

Իրան

2022թ. նոյեմբեր

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

2022թ․ հունիս

Ալեն Սիմոնյան,  ՀՀ ԱԺ նախագահ

2021թ.  հոկտեմբեր

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար

2021թ. օգոստոս

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

2019թ. փետրվար

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Հայաստան

2022թ. հոկտեմբեր

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, ԻԻՀ ԱԳ նախարար

2021թ․ մայիս

Մոհամմադ Ջավադ Զարիֆ, ԻԻՀ ԱԳ նախարար

2021թ. հունվար

Մոհամմադ Ջավադ Զարիֆ, ԻԻՀ ԱԳ նախարար

2019թ. հոկտեմբեր

Հասան Ռոհանի, ԻԻՀ նախագահ

Ներբեռնել այցերի ողջ ցանկը

Իրավապայմանագրային դաշտը

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 180 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։

Ներբեռնել իրավապայմանագրային բազան

Առևտրատնտեսական կապեր

Երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունն ընթանում է էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, միջմարզային, գիտակրթական և մշակութային ոլորտներում: Իրականացված ծրագրերից են՝ Արաքս գետի վրա կառուցված Իրանը Հայաստանին կապող կամուրջը, Պուշկինի լեռնանցքի հողմաէլեկտրակայանները, Իրան-Հայաստան գազատարը՝ ներմուծված 1 խմ գազի դիմաց 3 կվտ ժամ էլեկտրաէներգիա փոխանակման ձևաչափով, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 1-ին և 2-րդ գծերը, 3-րդ գծի շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: Առևտրատնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններից է զբոսաշրջությունը, որում գերակշռում են Իրանից Հայաստան ժամանումների ցուցանիշները: 

ՀՀ և ԻԻՀ միջև ապրանքաշրջանառության ծավալները /ԱՄՆ դոլար/

 

Առևտրաշրջանառություն

Արտահանում

Ներմուծում (ըստ ծագման երկրի)

Ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2019

409 մլն

83,9 մլն

325 մլն

325 մլն

2020

401 մլն

84 մլն

317 մլն

318 մլն

2021

504 մլն

65 մլն

439 մլն

325 մլն

2022

710 մլն

111 մլն

599 մլն

601 մլն

Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են՝

գազ, նավթամթերք, բիտում, պոլիմերներ, պարարտանյութ, շինանյութեր, տնտեսական ապրանքներ, միրգ, բանջարեղեն:

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են՝

էլեկտրաէներգիա, միս, անտառանյութ, մետաղի թափոններ, մեխանիկական սարքավորումներ, սուրճ, հանքային ջուր:

 

Թարմացված է՝ 20.02.2023թ.

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: