Լուրեր

25.06.2019 • Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ

Հունիսի 25-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-Իրան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ եղավ Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարության, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի, Մեղրի ՀԷԿ-ի կառուցման և երկկողմ տնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերին: ՀՀ դեսպանն իր զրուցակցին...

23.06.2019 • ՀՀ դեսպանի այցն Ալբորզ արդյունաբերական ավան

Հունիսի 23-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Ղազվին նահանգի Ալբորզ արդյունաբերական ավան: Դեսպան Ա. Թումանյանը եղավ Ալբորզի մի շարք արդյունաբերական ընկերություններում, մասնավորապես՝ մեքենաշինական «Bahman Diesel», կերամիկայի «Seram Ara», արդյունաբերական ավտոմատացման «Alborz Microsystem», սննդաարդյունաբերական «Mehram» և ավտոմասերի «Balintec» արտադրական ձեռնարկություններում: ՀՀ դեսպանը ծանոթացավ հիշյալ ձեռնարկությունների արտադրական գործունեությանը: Այնուհետև Ալբորզ արդյունաբերական կենտրոնում...

20.06.2019 • ՀՀ վարչապետի աշխատակազմի ՀԿՏԿ ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Թեհրան

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 16-ից 20-ը եղավ Իրանում: Այցի ընթացքում Հ. Մովսիսյանը հանդիպումներ ունեցավ Իրանի մի շարք առաջատար լրատվամիջոցների (IRIB, Irna, Etemad, Donya Eghtesad, Press TV և այլն), ինչպես նաև ԻԻՀ ԱԳՆ Միջազգային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի, «Իրան-Եվրասիա» հետազոտական կենտրոնի և «Կովկաս» հետազոտական հաստատության ղեկավարների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին փորձագիտական և տեղեկատվական ոլորտներում երկկողմ...

18.06.2019 • ՀՀ դեսպանը հանդիպեց ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության փոխնախարարի հետ

Հունիսի 18-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ Մոհամադ Մոջթաբա Հոսեյնիի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները մշակույթի տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ երաժշտության, գեղարվեստի, կինոյի, թատրոնի և այլն: Կարևորվեց մշակույթի գործիչների միջև շփումների ակտիվացումը, մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպումը: Հանդիպման վերջում խոսվեց Թեհրանի «Վահդաթ»...

12.06.2019 • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակության այցն Իրան

Հունիսի 10-ից 12-ը Թեհրանում տեղի ունեցավ Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նորարարական համաժողովը (Asian Pacific Innovation Forum) և նորարարության ու տեխնոլոգիաների միջազգային 8-րդ ցուցահանդեսը (INOTEX 2019), որոնց մասնակցեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը: Այցի շրջանակներում հայկական պատվիրակության անդամներին ընդունեց ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:  

09.06.2019 • Դեսպան Թումանյանի հանդիպումն ԻԻՀ Մեջլիսի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի հետ

Հունիսի 9-ին տեղի ունեցավ ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և Իսլամական խորհրդի մեջլիսի արտաքին հարաբերությունների և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեի հանդիպումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորվեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացումը և ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի նշանակությունը տնտեսական կապերի խորացման առումով: ՀՀ դեսպանը նշեց, որ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների խորհրդարանները...

04.06.2019 • Իրանի ջրային և էներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերության ներկայացուցչի այցը ՀՀ դեսպանություն

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Իրանի ջրային և էներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերության արտասահմանյան ծրագրերի գծով տնօրեն Շահրամ Ջալալիին: Զրուցակիցները քննարկեցին Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա շաբաթվա ընթացքում վերոնշյալ ընկերության պատվիրակության՝ Հայաստան գործուղման կազմակերպական խնդիրների շուրջ:  

02.06.2019 • Գրող Վարանդի և գրաքննադատ Ռազավիզադեի այցը ՀՀ դեսպանություն

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց գրող Վարանդին և իրանցի գրաքննադատ դոկտոր Ղ. Ռազավիզադեին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ դեսպանը բարձր գնահատեց վերջիններիս ներդրումը հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման գործում: Զրուցակիցները քննարկեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և Երևանի Հ. Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ Հ. Թումանյանի երկերի պարսկերեն թարգմանությամբ հրատարակվող ժողովածուի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Անդրադարձ եղավ նաև Հ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների...

30.05.2019 • ՀՀ դեսպանի հանդիպումն ԻԻՀ էներգետիկայի փոխնախարարի հետ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հայերիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական հարցերը: Անդրադարձ եղավ 3-րդ բարձրավոլտ գծի շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորություններին:

29.05.2019 • ՀՀ դեսպանն ընդունեց Երևանի քաղաքապետարանի մանկական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների համույթի և երգչախմբի ներկայացուցիչներին

Մայիսի 29-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն այցելեցին Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների համույթի (տնօրեն՝ Սարգիս Մուրադյան, գեղարվեստական ղեկավար՝ Հայկ Գրիգորյան) և «Կարս» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սամվել Գալստյան) ներկայացուցիչները: ՀՀ դեսպան Ա. Թումանյանը ջերմորեն ողջունեց հյուրերին և բարձր գնահատեց հայկական մշակույթն արտերկրում և մասնավորապես Իրանում լավագույնս ներկայացնելու ուղղությամբ խմբի կատարած աշխատանքը: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին մի շարք...

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր