• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանի աշխատանքային այցը Իրանի Սպահան նահանգ

29 օգոստոսի, 2016

Օգոստոսի 28-29-ը Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այցով գտնվում էր Սպահան նահանգում, որտեղ հանդիպումներ է ունեցել նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, Սպահանի քաղաքապետ Մեհդի Ջամալինեժադի, Սպահանի համալսարանի ռեկտոր Հուշանգ Թալեբիի, Իրանի ռադիոհեռուստատեսության Սպահանի կառույցի գլխավոր տնօրեն Մասուդ Ահմադի Աֆզադիի, Սպահանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Աբդալվահաբ Սահլաբադիի հետ:

Սպահանի նահանգապետի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և հայ համայնքի դերակատարությանը: Քննարկվել են Սպահան նահանգի հետ տնտեսական, մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը: Դեսպան Թումանյանը ներկայացրել է հայ-իրանական տնտեսական հնարավորությունները, որոնք ստեղծվել են Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ, ընդգծել միջմարզային համագործակցության զարգացման կարևորությունը:

Նահանգապետ Զարգարփուրն իր հերթին ներկայացրել է Սպահան նահանգի արդյունաբերական հնարավորությունները` կարևորելով, մասնավորապես, զբոսաշրջության բնագավառում հայկական կողմի հետ համագործակցությունը, մարդկանց միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում գոհունակությամբ արձանագրվեց, որ մի քանի ամիս է, ինչ գործում է ուղիղ օդային հաղորդակցություն Երևանի և Սպահանի միջև:

Սպահանի քաղաքապետ Մեհդի Ջամալինեժադի հետ զրույցի ընթացքում արձանագրվել է, որ Երևանը և Սպահանը, որպես քույր քաղաքներ, պետք է խորացնեն մշակութային և հումանիտար համագործակցությունը՝ հասարակություններին ներկայացնելով երկու քաղաքների հարուստ պատմամշակութային ժառանգությունը: Քննարկվել են Երևանում և Սպահանում փոխադարձ մշակույթի շաբաթներ անցկացնելու, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու հնարավորությունները:

Սպահանի համալսարան այցի շրջանակներում ռեկտոր Հուշանգ Թալեբին դեսպան Թումանյանին ներկայացրել է համալսարանի և օտար լեզուների ֆակուլտետում գործող հայոց լեզվի և գրականության ամբիոնի գործունեությունը: Կարևորվել է ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի, ինչպես նաև գիտակրթական և հետազոտական նախագծերի իրականացումը:

Իրանի ռադիոհեռուստատեսության Սպահանի կառույցի գլխավոր տնօրեն Մասուդ Ահմադի Աֆզադիի հետ հանդիպմանը շեշտվել է լրատվամիջոցների միջև համագործակցության կարևորությունը՝ փոխադարձ ճանաչողության մակարդակի բարձրացման, մշակույթի և հումանիտար կապերի ամրապնդման առումով:

Սպահանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Աբդալվահաբ Սահլաբադիի հետ քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերը: Ընդգծվեց Հայաստանի առևտրային ռեժիմների (ԵԱՏՄ, GSP+ և այլն) շնորհիվ իրանցի գործարարների համար համապատասխան արտաքին շուկաների հասանելիությունը: ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականությունը և ներդրումային հնարավորությունները: Դեսպան Թումանյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում կայանալու է Armenia Expo հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես, որին հրավիրվում են նաև Սպահանի գործարարները: ՀՀ դեսպանը պալատի ղեկավարությանը փոխանցեց ՀՀ տնտեսության և Հայաստանում բիզնես ծավալելու վերաբերյալ տեղեկատվական նյութեր:

Աշխատանքային այցի ընթացքում դեսպան Թումանյանը այցելել է նաև նահանգի արդյունաբերական ձեռնարկություններ, որտեղ քննարկել է Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները:

ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Նոր Ջուղայի ազգային առաջնորդարան: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: