• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպանի հանդիպումը Իրանի հայ արհեստավորների միության հետ

24 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 24-ին «Արամ» սրահում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը իրանահայ արհեստավորների միության անդամների հետ:
Ա. Թումանյանը ներկայացրեց Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև տնտեսական ոլորտում համագործակցության ծրագրերը, փոխադարձ ներդրումների ակտիվացման անհրաժեշտությունը, տնտեսական զարգացման առկա հնարավորությունները:
ՀՀ դեսպանը տեղեկացրեց ՀՀ օրենսդրության պահանջների, գործարար միջավայրի ցուցանիշների մասին:
Դեսպան Թումանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց հոկտեմբերի 5-8-ը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում անցկացվող հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսի մասին, որը կազմակերպվել է ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:
Նշվեց, որ ցուցահանդեսին մասնակցում են 90-ից ավել ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, բանկային և ապահովագրական գործունեություն, գյուղատնտեսություն և սննդի արտադրություն, կարի, կոշիկի և կաշվե իրերի արտադրություն, ոսկերչություն և ադամանդագործություն, դեղագործություն, տուրիզմ և այլն:
Հայ արհեստավորները հարցեր ուղղեցին ՀՀ դեսպանին կապված Հայատանում տնտեսական գործունեություն իրականացնելու, հարկային և մաքսային ոլորտների, դատական համակարգի հետ, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից ներդրումների խրախուսման և պաշտպանության ուղղությամբ ձևավորված քայլերի մասին:
Ներկաները հետաքրքրվեցին ցուցահանդեսի կազմակերպման հարցով:
Դեսպան Թումանյանը պատասխանեց ներկաների հարցերին, կոչ արեց արհեստավորներին հոկտեմբերի 5-ից 8-ը այցելել Հայաստան էքսպոյին, ինչպես նաև իրենց իրանցի գործընկերներին հորդորել հաճախել ցուցահանդես և հանդիպում ունենալ հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման վերջում մասնակիցներին հանձնվեցին ցուցահանդեսին մասնակցելու հրավիրատոմսեր, քարոզչական և տեղեկատվական նյութեր:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: