• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀ դեսպանի մամուլի ասուլիսը

25 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպվել է մամուլի ասուլիս, որի շրջանակներում դեսպան Արտաշես Թումանյանն իրանական հեղինակավոր զանգվածային լրատվամիջոցներին է ներկայացրել Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման հետ կապված խնդիրներն ու իրականացվող աշխատանքը: Հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել «Farsnews.com», «Irna.ir» «Isna.ir», «Mehrnews.com», «Tasnimnews.com», «Ir.diplomacy.ir» և այլ լրատվական համացանցային ռեսուրսների, ինչպես նաև ռադիոյի և օրաթերթերի («Jamejam», «Forsat-e Emrooz», «Shargh» և այլն) լրագրողներ:
Դեսպան Արտաշես Թումանյանը ներկայացրել է երկկողմ առևտրի և փոխադարձ ներդրումների ակտիվացմանը նպաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործող առևտրային ռեժիմները, Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ Հայաստանին ընձեռնված հնարավորությունները, Եվրամիության և այլ երկրների հետ ունեցած առևտրային արտոնությունները:
Իրանական լրատվամիջոցներին ներկայացվել են Հայաստանի տնտեսության վիճակը բնութագրող միջազգային առաջատար կազմակերպությունների գնահատականները (Համաշխարհային բանկի «Doing Business» միջազգային խմբի 2016 թ. զեկույցում Հայաստանն աշխարհի 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ տեղը, իսկ կանադական հայտնի «Fraser Institute»-ի աշխարհում տնտեսական ազատություններին նվիրված ս.թ. տարեկան զեկույցում 159 երկրների շարքում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը):
Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Թեհրանում ս.թ. հոկտեմբերի 5-8-ին կայանալիք «Armenia Expo 2016» հայկական ապրանքների և ծառայությունների մասնագիտացված ցուցահանդեսի մասին, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 90-ից ավելի հայկական ընկերություններ (տեղեկատվական տեխնոլոգիաներ, բանկեր, ապահովագրություն, գյուղատնտեսություն, սննդի արտադրություն, ոսկերչություն, ադամանդագործություն, դեղագործություն, կարի, կոշիկի և կաշվե իրերի արտադրություն և այլ ոլորտներ):
Դեսպան Արտաշես Թումանյանի կողմից լրատվամիջոցների ներկայացուցիչներին ուղղված առաջարկություն է հնչել՝ աջակցել ցուցահանդեսին իրանական գործարար շրջանակների ակտիվ մասնակցության գործում: Ասուլիսի ընթացքում ՀՀ դեսպանը պատասխանել է լրագրողների բարձրացրած բազմաթիվ հարցերին:
Մամուլի ասուլիսը լայնորեն լուսաբանվել է իրանական պարսկալեզու և անգլիալեզու ԶԼՄ-ներում:

Մամուլի ասուլիսի տեսանյութը դիտելու համար սեղմել այստեղ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: