• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

«Հայաստան էքսպո 2016» ցուցահանդեսը Թեհրանում

10 հոկտեմբերի, 2016

 Հոկտեմբերի 5-ին Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում բացվեց ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը:
Բացման արարողությանը մասնակցեցին բազմաթիվ հյուրեր, իրանական և հայկական հարյուրավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Ելույթներ ունեցան ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Հոսեյն Էսֆահբոդին, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ա. Թումանյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանը:
Ցուցահանդեսին իրենց արտադրանքով և ծառայություններով ներկայացան շուրջ հարյուր հայկական ընկերություններ: Հայկական տնտեսությունը ներկայացվեց հետևյալ ոլորտներով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, բանկեր, ապահովագրություն, գյուղատնտեսական ապրանքներ, սննդի արտադրություն, թեթև արդյունաբերություն, կարի արտադրանք, շինանյութերի արտադրություն, տրանսպորտ, զբոսաշրջություն և այլն:
Ցուցահանդեսի օրերին հայկական տաղավարը խիստ մարդաշատ էր. ընդհանուր առմամբ, այցելուների թիվը հասավ շուրջ 10.000-ի:
Գործարար շրջանակների միջև եղան բազմաթիվ օգտակար հանդիպումներ և տնտեսական ծրագրերի քննարկումներ: Առանձին ընկերություններ կնքեցին համագործակցության նախնական պայմանագրեր:
Ներկայումս ՀՀ դեսպանությունն ուսումնասիրում է հավաքված ողջ տեղեկատվությունը, հետևում գործընթացին և ըստ անհրաժեշտության՝ աջակցում կողմերի միջև համագործակցության հաստատման հարցերում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: