• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանի «Ջամ-ե ջամ» օրաթերթին տված հարցազրույցը

21 նոյեմբերի, 2016
Դեսպան Թումանյանի «Ջամ-ե ջամ» օրաթերթին տված հարցազրույցը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ


- Արդյո՞ք կան վիճակագրական ճշգրիտ տվյալներ երկու երկրների միջև առևտրաշրջանառության վերաբերյալ:
- Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները չափազանց համեստ են և վերջին տարիներին մեծ փոփոխությունների չեն ենթարկվել: Առևտրաշրջանառության տարեկան ծավալը փոքր շեղումներով տատանվել է 300 մլն ԱՄՆ դոլար ցուցանիշի շուրջ: Ընդ որում, ընդհանուր ծավալի մեջ մշտապես գերակշռել է Իրանից Հայաստան ապրանքների ներմուծումը:

- Ավելի քան մեկ ամիս առաջ Իրանում տեղի ունեցավ հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես, ո՞րն էր դրա նպատակը:
- Հաշվի առնելով երկու երկրների գործարարների փոխադարձ իրազեկվածության ոչ բարձր մակարդակը և համակարգված տեղեկացվածության մեծ պահանջը՝ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարության աջակցությամբ, ՀՀ զարգացման հիմնադրամի և Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Ի կատարումն այդ հուշագրի ս.թ. հոկտեմբերի 5-8-ին Թեհրանում հայաստանյան շուրջ 100 ընկերություններ ներկայացրեցին իրենց ապրանքներն ու ծառայությունները:

- Իրանում հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսի կազմակերպումը նկատի ունենալով՝ ինչպե՞ս եք պատկերացնում երկու երկրների առևտրատնտեսական կապերի ապագան:
- Իրանական և հայկական ընկերությունների միջև տեղի ունեցան քննարկումներ, նրանք ծանոթացան միմյանց կարողություններին, եղան նախնական որոշ համաձայնություններ: Իրանական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին այդ իրադարձությունը, ինչպես նաև բազմաթիվ հրապարակումներ եղան Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների, երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հեռանկարների մասին:

- Ըստ Ձեզ՝ որո՞նք են երկու երկրների միջև առևտրային կապերի զարգացման նախապայմանները:
- Հայաստանի և Իրանի միջև հաստատվել են կայուն տնտեսական հարաբերություններ, որոնք զարգացման միտումներ ունեն: Համատեղ ենթակառույցների ստեղծման գործընթացը դրական ընթացք ունի: Սակայն երկու կողմերի տնտեսավորողների կողմից միմյանց տարածքում ներդրումներ կատարելու գործընթացը դանդաղ է առաջ շարժվում: Ինչ վերաբերում է երկկողմ առևտրի մակարդակին, այն հեռու է բավարար լինելուց, որի համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:

- Որ խնդրեմ, այդ մասին կմանրամասնե՞ք:
- Կողմերը բավարար չափով իրազեկված չեն միմյանց մասին, ծանոթ չեն օրենսդրական նորմերին, գործարար միջավայրի վիճակին և այլն: Կարևոր դեր են խաղում նաև գոյություն ունեցող առևտրային ռեժիմները, որոնք, մեղմ ասած, չեն խրախուսում բիզնես գործունեությունը:

- Արդյո՞ք արտոնյալ առևտրի միջոցով կարելի է խրախուսման պայմաններ ապահովել:
- Պատահական չէ, որ մեկնարկել և այժմ ընթացքի մեջ են ԵԱՏՄ–Իրան բանակցությունները՝ կապված արտոնյալ առևտրային ռեժիմների հաստատման հետ: Այդ բանակցությունների նախաձեռնողներից և ակտիվ մասնակիցներից մեկն էլ Հայաստանն է: Հուսով ենք, որ առևտրի նոր կանոններ կընդունվեն, որոնք կնպաստեն առևտրային հարաբերությունների զարգացմանը:

- Արդյո՞ք Իրանի շուկան հետաքրքիր է հայ առևտրականների համար, եթե այո, ապա իրանական տնտեսության ո՞ր ուղղություններն են առավել գրավիչ նրանց համար:
- Իրանն ունի շուրջ 80 մլն բնակչություն, և անշուշտ, այդ շուկան գրավիչ է Հայաստանի համար: Արդեն նշեցինք, որ երկու երկրների առևտրաշրջանառության մեջ գերակշռում է իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան, մինչդեռ հայկական ապրանքների մուտքն Իրան խիստ սահմանափակ է:

- Ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը:
- Դա կապված է իրանական մաքսային և առևտրային կարգավորումների առանձնահատկությունների հետ (բարձր մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման բարդ ընթացակարգեր և այլն):

- Վերադառնանք հայ առևտրականների համար Իրանի տնտեսության գրավիչ կողմերին, որո՞նք են դրանք:
- Կարծում եմ՝ անկախ գոյություն ունեցող դժվարություններից՝ անհրաժեշտ է ջանքեր գործադրել և առանձին ոլորտներում (բարձր տեխնոլոգիաներ, ինժեներական ծառայություններ, հեռահաղորդակցություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և այլն) ակտիվացնել համագործակցությունը:

- Վիզաների վերացումը, կողմերի միջև ուղիղ չվերթներն ու միմյանց հետ ճանապարհային կապն ի՞նչ դեր ունեն առևտրի զարգացման մեջ:
- Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի վերացումն առաջին հերթին խոսում է փոխադարձ քաղաքական վստահության բարձր մակարդակի մասին, ընդ որում, ՀՀ քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ է կայացվել վիզայի վերացման մասին որոշումը, որն իրանական կողմից ընդունվել է մեծ պատրաստակամությամբ: Ինչ վերաբերում է այդ որոշման դրական հետևանքներին, ապա այստեղ առաջին հերթին հարկ է նշել հոգեբանական բարենպաստ ազդեցության, բյուրոկրատական քաշքշուկի վերացման, քաղաքացիների ու գործարարների տեղաշարժի դյուրացման մասին: Անկասկած, այդ հանգամանքները դրական ազդեցություն են ունեցել զբոսաշրջության և առևտրային հարաբերությունների վրա: Ընթացիկ տարվա մեջ հաճախացել են Երևան-Թեհրան և իրանական այլ քաղաքների միջև ինքնաթիռային չվերթները:

- Ի՞նչ կասեք երկու երկրների տարանցիկության կարևորության մասին:
- Հայաստանի տարածքով իրանական ապրանքների տարանցումը հնավորություն է տալիս մուտք գործել Վրաստան և Սև ծովի ավազանի երկրներ, մի ուղի, որը հուսալի այլընտրանք կարող է լինել Թուրքիայի տարածքով իրականացվող ապրանքափոխադրումներին: Իրանի տարածքով հայկական ապրանքների տարանցումը ենթադրում է ելք դեպի Պարսից ծոց և ապրանքների հոսք հակառակ ուղղությամբ: Ավելի լայն ընդգրգմամբ՝ Իրանի և Հայաստանի տարածքներն ընկած են «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագրի տիրույթում և հաջողությամբ կարող են ծառայել տարածաշրջանի երկրների տնտեսական գործունեության կարիքներին:

- Ձեր կարծիքով որո՞նք են արտասահմանյան ներդրումների ներգրավման համար Իրանի առավելությունները:
- Օտարերկրյա ներդրողների համար առաջին հերթին խիստ գրավիչ են իրանական բնական հարուստ պաշարները և տնտեսության մի շարք խիստ զարգացած ճյուղերը, ինչպես նաև մասնագիտական մեծ ներուժը: Երկրում գործում է ներդրումների պաշտպանության և կարգավորման պետական հատուկ մարմին: Իրանում գործում են մի շարք ազատ առևտրի գոտիներ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ պատժամիջոցների վերացումից հետո դեռևս չի նկատվում ներդրումների մեծ հոսք իրանական տնտեսության մեջ, որն, ամենայն հավանականությամբ, կապված է որոշ ներքին և արտաքին գործոնների հետ:

- Որո՞նք են Հայաստանի առավելություններն օտարեկրյա ներդրումների համար:
- Հայաստանում ստեղծված են որոշակի նախապայմաններ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար: Խոսքը վերաբերում է օրենսդրական երաշխիքներին և կառուցվածքային որոշակի փոփոխություններին: Մաքսային և հարկային օրենսդրության նորմերը բավականաչափ նպաստավոր են, երկիրը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, մաս է կազմում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ): Հայաստանում գործում են մի շարք ազատ առևտրի գոտիներ: Համաձայն «Doing business 2016» զեկույցի` Հայաստանը 189 երկրների մեջ զբաղեցնում է 35-րդ տեղը, իսկ ըստ կանադական «Ֆրեյզեր» ինստիտուտի զեկույցի՝ տնտեսության ազատության ցուցանիշով Հայաստանը 159 երկրների շարքում զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը:

- Ինչպիսի՞ն են Իրան-Հայաստան բանկային հարաբերությունները:
- ՀՀ բանկային համակարգը գործում է ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան և դրանից կարող են շահեկանորեն օգտվել օտարերկրյա ներդրողները: Հայաստանում գործում է իրանական «Մելլաթ» բանկի կողմից հիմնադրված նույնանուն բանկը: Հարկ է նշել, որ Իրանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների վերացումից հետո դեռևս պահպանվում են որոշակի խոչնդոտներ, որոնք խանգարում են երկու երկրների բանկային համակարգերի համագործակցությանը: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում հիշյալ դժվարությունները կհաղթահարվեն և հնարավորություններ կստեղծվեն արդյունվետ համագործակցության համար:


 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: