• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Միջկառավարական համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստը Թեհրանում

05 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 4-5-ին Թեհրանում տեղի ունեցավ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպեց ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմմաթզադեի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի հետ: Հայ-իրանական երկօրյա քննարկումների արդյունքում ստորագրվեց «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը», ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ:
ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» նախագծին, Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությանը, Արաքս գետի բնապահպանական վիճակին, առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, զբոսաշրջության խթանմանը, մշակութային կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր:
ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմմաթզադեի հետ քննարկումների շրջանակներում առանձնակի կարևորություն տրվեց բանկային և հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության զարգացմանը: Քննարկվեցին նաև համագործակցության այլ ուղղություններ:
ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստան-Իրան-Վրաստան էլեկտրաէներգետիկ միջանցքի, Մեղրիի և Ագարակի բնակավայրերի գազաֆիկացման, Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության խնդիրները և այլն:
Հայկական պատվիրակությունը Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում նաև մասնակցեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության կազմակերպած հանդիպմանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայկական պատվիրակությունը և իրանահայ համայնքի ներկայացուցիչները քննարկեցին Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը և այլ հարցերի առնչվող բազմաթիվ խնդիրներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: