• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանի «Էթեմադ» օրաթերթին տված հարցազրույցը

06 դեկտեմբերի, 2016
Դեսպան Թումանյանի «Էթեմադ»  օրաթերթին տված հարցազրույցը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

- Ըստ Ձեզ՝ այսօր ինչպիսի՞ն են Երևան-Թեհրան տնտեսական հարաբերությունները, և օրակարգում ի՞նչ ծրագրեր կան երկու երկրների համագործակցության զարգացման համար:
- Հայաստան–Իրան տնտեսական հարաբերությունները մի քանի կարևոր ուղղություններ ունեն: Անդրադառնանք հիմնական ուղղություններին:
Համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի տեսակետից անցած տարիների համագործակցության մակարդակը կարելի է գոհացուցիչ համարել: Կառուցվել են գազամուղ, բարձրավոլտ էլեկտրագծեր և այլն: Ներկայումս ևս նմանօրինակ ծրագրեր իրականացվում կամ գտնվում են քննարկումների փուլում: Այստեղ տեղին է նշել, որ ժամանակին տարեկան 2.2 մլրդ մ3 գազի տեղափոխման համար կառուցված գազամուղով ստացված գազը Հայաստանում պետք է վերածվեր էլեկտրաէներգիայի և հետ վերադարձվեր Իրան՝ Հայաստան-Իրան երեք բարձրավոլտ գծերի միջոցով: Սակայն դրանցից միայն երկուսն են գործում. երրորդ բարձրավոլտ գիծը դեռևս կառուցված չէ:
Երկկողմ առևտրաշրջանառությունը երբեք շատ մեծ չի եղել: Այն դեպքում, երբ իրանական ապրանքները հիմնականում դյուրությամբ մուտք են գործում հայկական շուկա, հակառակ ուղղությամբ ապրանքների հոսքը լուրջ սահմանափակումների է հանդիպում: Վերջին հանգամանքը հիմնականում կապված է իրանական օրենսդրության պահանջների հետ (բարձր մաքսատուրքեր, ոչ սակագնային սահմանափակումներ):
Ինչ վերաբերում է փոխադարձ մասնավոր ներդրումներին, ապա այստեղ մեծ հաջողություններ չունենք: Ներկայումս այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ իրականցվում են՝ գործարարների համակարգված իրազեկում, փոխադարձ այցելություններ, գործարար համաժողովներ, ցուցահանդեսներ, ծրագրերի ներկայացումներ և այլն:

- Ի՞նչ ծրագրեր ունեն երկու երկրները գազատարի լիարժեք օգտագործման ուղղությամբ:
- Իրան-Հայստան գազամուղն աշխատում է թերբեռնված ռեժիմով, որի պատճառը, ինչպես վերևում անդրադարձանք, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի լիարժեք իրականացման համար նախատեսված 3-րդ բարձրավոլտ գծի բացակայությունն է: Վերջինս գտնվում է շինարարության ընթացքի մեջ և շահագործման կհանձնվի 2018 թ.: Բացի այդ, Հայաստանի և Իրանի համապատասխան կառույցների միջև նախատեսվում է ստորագրել մի նոր համաձայնագիր գազի առքուվաճառքի վերաբերյալ, որը հնարավորություն կտա հայկական կողմին և´ գազ գնել և´ անհրաժեշտության դեպքում իր տարածքով իրականացնել տարանցում այլ երկրներ:

- Ի՞նչ կասեք «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» նախագծին Իրանի և Հայաստանի մասնակցության մասին:
- «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» նախագիծը մեր տարածաշրջանի երկրների համար խիստ կարևոր նշանակություն ունի: Իրանն այդ նախագծի ակտիվ մասնակիցներից է և համագործակցում է տարբեր երկրների հետ: Իրանն այդ ուղղությամբ բավականաչափ աշխատանք է կատարում, և առանձին ծրագրեր արդեն իրականացման փուլում են (ճանապարհ, երկաթգիծ, նավահանգստային համալիրներ և այլն): Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը, ապա անհրաժեշտ է նշել որ, ՀՀ կառավորությունը որոշակի աշխատանքներ իրականացնում է իր տարածքով հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման համար: Ֆինանսական միջոցների սղությունը խոչնդոտում է այդ ծրագրերն արագորեն կենսագործելուն, սակայն ջանքեր են գործադրվում արտաքին աջակցություն ստանալու համար, որոնց թվում նաև ակնկալվում է Իրանի հետ համագործակցության տարբեր հնարավորությունների օգտագործումը:

- Ինչպե՞ս է ընթանում Իրան-ԵԱՏՄ երկխոսությունը, և ո՞րն է դրանում Հայաստանի դերը:
- ԵԱՏՄ-ի ստեղծման օրվանից Հայաստանը ներգրաված է ԵԱՏՄ-Իրան տնտեսական համագործակցության կայացման գործընթացում: Ավելին, Հայաստանն այդ ծրագրի նախաձեռնողներից մեկն է: Այժմ ընթանում են բանակցություններ ԵԱՏՄ-Իրան արտոնյալ առևտրային ռեժիմի ընդունման համար: Բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Երևանում, և հուսով ենք, որ դրանք կոնկրետ արդյունքներ կունենան, և Իրանը ԵԱՏՄ-ի հետ առևտրային հատուկ հարաբերություններ կզարգացնի, ինչպիսիք նա ունի մի շարք երկրների հետ: Դա մեծապես կնպաստի տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

- Ի՞նչ փուլում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը, և դրանում ի՞նչ դերակատարում ունի Իրանը:
- Ղարաբաղյան կարգավորման գործընթացով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և համանախագահող երկրներն են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները մեծացրել են լարվածության աստիճանը հակամարտության շփման գծում: Հետագա օրերին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ միջնորդների կազմակերպած բանակցություններում ձեռքբերված համաձայնությունները կյանքի չեն կոչվել՝ Ադրբեջանի բացասական դիրքորոշման պատճառով:
Թեև իրավիճակը հղի է չափազանց վտանգավոր հետևանքներով, սակայն Հայաստանն այսօր էլ կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ: Այս պահին Ադրբեջանի դիրքորոշումը չափազանց հեռու է կառուցողական լինելուց:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս, չլինելով ԵԱՀԿ մինսկի խմբի անդամ, ուղղակիորեն ընդգրկված չէ կարգավորման գործընթացում, սակայն տարածաշրջանում նրա ներկայությունը և քաղաքական լուրջ ազդեցությունը մշտապես ունեցել են հավասարակշռող և զսպող դեր:

- Ինչպե՞ս կբնորոշեք ՀՀ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում և մասնավորապես՝ հարևան երկրների նկատմամբ:
- Հայաստանի արտաքին քաղաքականությունը տարածաշրջանի երկրների հետ բարեկամական հարաբերությունների պահպանումն է: Ինչ վերաբերում է հարևան երկրներին, իրավիճակը հետևյալն է՝ Իրանի և Վրաստանի հետ դրանք բարեկամական և գործընկերային են, ավելին՝ մշտապես զարգանում են: Պատահական չէ, որ այդ երկրների հետ առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, սերտ տնտեսական համագործակցություն, մշակութային և հումանիտար ջերմ հարաբերություններ:
Մյուս երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի: Թուրքիան միակողմանիորեն փակել է հայ-թուրքական սահմանը և մերժել է ՀՀ-ի հետ առանց նախապայմանների սահմանը բացելու առաջարկությունը: Անկարան Երևանի հետ իր հարաբերությունները պայմանավորում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:
Ադրբեջանի դեպքում իրադրությունը չափազանց բարդ է, և երկու երկրները գտնվում են կիսապատերազմական վիճակում: Առանց մանրամասնելու՝ նշեմ, որ ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի կենսագործումը միջազգային նորմերին համահունչ, որը պաշտպանում է Հայաստանը, Ադրբեջանի կողմից դարձել է ռազմական ագրեսիայի պատճառ:

- Ներկայումս ինչպիսի՞ն է իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում:
- Ընթացիկ տարվա ապրիլ ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները նոր լավածություն առաջացրին Ղարաբաղյան հակամարտությունում: Հայկական բանակի և ողջ ժողովրդի ջանքերով կասեցվեց ռազմական ագրեսիան, և այս պահին սահմանում թեև որոշակի լարվածություն կա, սակայն ընդհանուր առմամբ, պահպանվում է հրադադարը: Ե´վ Հայաստանում և´ Ղարաբաղում միջոցներ են ձեռնարկվում զինված ուժերի մարտունակության պահպանման և սպառազինության բավարար մակարդակի ապահովման համար:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: