• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանի հանդիպումը «Rahpouyan J.S. Co.» ընկերության ներկայացուցչի հետ

22 հունվարի, 2017

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում ս.թ. հունվարի 22-ին արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ջերմոցների արտադրության ոլորտում մասնագիտացած «Rahpouyan J.S. Co.» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ղոլամհոսեյն Խաջե Թաբրիզիին:
ՀՀ դեսպանը բացատրություններ տվեց ՀՀ տնտեսության վիճակի, գյուղատնտեսության ոլորտի զարգացումների, գործող առևտրային ռեժիմների (ԵԱՏՄ, «GSP») և գործարար միջավայրի առավելությունների վերաբերյալ: Նա առանձին անդրադարձ կատարեց Մեղրիի ազատ տնտեսական գոտուն:
Ղոլամհոսեյն Խաջե Թաբրիզին ներկայացրեց ընկերության գործունեության ընդհանուր ուղղությունները՝ նշելով, որ «Rahpouyan J.S. Co.» ընկերությունն Իրանում տարեկան կառուցում է շուրջ 150 հա ջերմոցներ: Ըստ նրա՝ ընկերությունն ունի իր մշտական հաճախորդները Ռուսաստանում, Ղազախստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում և տարածաշրջանի այլ երկրներում:
Կողմերը քննարկեցին «Rahpouyan J.S. Co.» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագիր իրականացնելու խնդիրը և մասնավորապես, վերջինիս արտադրանքը ԵԱՏՄ շուկա արտահանելու հնարավորությունները:
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահն իր պատրաստակամությունը հայտնեց մոտ ապագայում ներկայացնել ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնելու համապատասխան ծրագիր և խնդրեց դեսպան Արտաշես Թումանյանից աջակցել իրենց ընկերության գործունեությանը:
Դեսպանը խոստացավ օգնել «Rahpouyan J.S. Co.» ընկերությանը Հայաստանում գործարար ծրագիր իրականացնելու հարցում:
«Rahpouyan J.S. Co.» ընկերության ներկայացուցչին փոխանցվեցին Հայաստանի զարգացման հիմնադրամի տվյալները՝ Հայաստանում տնտեսական գործունեության իրականացման հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով:
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահին փոխանցվեցին տեղեկատվական նյութեր ՀՀ տնտեսության, առանձին ծրագրերի, օրենսդրության և Մեղրիի ազատ տնտեսական գոտու մասին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: