• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Թեհրանում անցկացվեց «Հայաստան. մշակութային երեկո» միջոցառումը

16 հունվարի, 2018

Հունվարի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և Իրանի Ազգային թանգարանի կողմից կազմակերպվեց «Հայաստան. մշակութային երեկո» միջոցառումը, որին մասնակցեցին ԻԻՀ Մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության փոխնախագահ Մոհամադ Հասան Թալեբիանը և պետական այլ պաշտոնյաներ, իրանական մշակութային և հասարակական գործիչներ, Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարյանը, պատգամավորական ժողովի ու թեմական խորհրդի անդամներ և հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:

Միջոցառումը նվիրված էր 2017թ. հոկտեմբերի 17-ից բացված և երեք ամիս տևած «Հայաստան և Իրան. հողի հիշողությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի աշխատանքների ամփոփմանը: Երեկոյի ընթացքում տեղի ունեցան «Հայաստան և Իրան. հողի հիշողությունը» կատալոգի և «Ուրարտական սեպագիր արձանագրություններ Իրանից» գրքի շնորհանդեսները:

Ելույթներով հանդես եկան դեսպան Արտաշես Թումանյանը, Մոհամադ Հասան Թալեբիանը, Իրանի Ազգային թանգարանի տնօրեն Ջեբրաիլ Նոքանդեն և այլոք:

Բոլոր ելույթներում անդրադարձ եղավ վերոնշյալ մշակութային միջոցառման բացառիկ հաջողությանը, նշվեց, որ ցուցահանդես է այցելել 45 հազար իրանցի և օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ, գիտնականներ, հետազոտողներ, միջազգային կառույցների ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և այլն:

Ցուցահանդեսի անցկացման եռամսյա ժամանակահատվածում տեղի ունեցան մի շարք գիտագործնական կոնֆերանսներ: ԻԻՀ ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին ցուցահանդեսի աշխատանքների ընթացքը: Հազարավոր մարդիկ հաղորդակցվեցին ուրարտական մշակույթի և քաղաքակրթության բարձր արժեքներին. մի բան, որ լավագույնս խորհրդանշում է հայ-իրանական հինգհազարմյա պատմությունը:

Երեկոյի ընթացքում համերգային ծրագրերով հանդես եկան երաժշտական խմբեր, ներկայացվեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլոց ստեղծագործությունները: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: