• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանի այցն Արևելյան Ատրպատական նահանգ

22 մայիսի, 2018

Մայիսի 22-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգ, որտեղ հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և գործարար շրջանակաների ներկայացուցիչների հետ:

Նահանգապետ Մաջիդ Խոդաբախշի հետ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը ներկայացրել է Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա վիճակը, խոսել է ՀՀ և ԵՄ-ի քաղաքական, տնտեսական ընթացիկ հարաբերությունների, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում ՀՀ նոր ղեկավարության հռչակած մոտեցումների, ինչպես նաև օրերս ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրումից հետո տնտեսական կապերի խորացման հնարավորությունների և Հայաստանի բարենպաստ գործարար միջավայրում ներդրումային ծրագրերի իրականացման ուղիների մասին:

Նահանգապետը ներկայացրել է Արևելյան Ատրպատականի տնտեսական հնարավորությունները և հայտնել է իրանական կողմի պատրաստակամությունը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցում:

Արևելյան Ատրպատականում դեսպան Թումանյանը հանդիպում է ունեցել Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ Սեյեդ Մոհամադ Ալի Ալ-Հաշեմի հետ և ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղությունները՝ հատուկ անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Զրուցակիցները խոսել են հայ և իրանցի ժողովուրդների դարավոր բարեկամության, Արևելյան Ատրպատականի հայ համայնքի կենսագործունեության և մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին:

Արևելյան Ատրպատականի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Սամադ Հասանզադեի և նահանգի տնտեսական մի շարք ասոցիացիաների ղեկավարներ ու բազմաթիվ գործարարների հետ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը, խոսել է ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի և մի շարք այլ երկրների ու կառույցների հետ Հայաստանի հարաբերությունների առանձնահատկությունների, ինչպես նաև Հայաստան-Իրան տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման ուղղությամբ ստեղծված մեծ հնարավորությունների մասին:

Թավրիզի համալսարանի ռեկտոր Մոհամադ Ռեզա Փուր Մոհամադիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող ծրագրերը: Դեսպան Թումանյանը հատուկ անդրադարձ է կատարել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին և իրանական կողմին առաջարկել է հիշյալ ոլորտներում խորացնել համագործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի ԲՈՒՀ-երում կրթության առանձնահատկություններին, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Թավրիզում ՀՀ դեսպանն այցելել է նաև մի շարք արտադրական ձեռնարկություններ (օդորակիչների արտադրության, սննդարդյունաբերական և գորգագործական ընկերություններ), որտեղ ծանոթացել է վերջիններիս արտադրական հնարավորություններին և ներկայացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առավելությունները:

Դեսպան Թումանյանը Թավրիզում այցելել է Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդարան, որտեղ հանդիպել է Թեմի առաջնորդ Գրիգոր Եպս. Չիֆթճյանի և տեղի իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա վիճակի, դրանց հետագա զարգացման հեռանկարների և մի շարք այլ հարցերի շուրջ:

 


 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: