• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Հայաստանի ու Իրանի հիմնական շահերի համընկնումը նոր իրավիճակ են ստեղծել մեր հարաբերություններում. դեսպան

09 փետրվարի, 2023

Իրանն ու Հայաստանը համակարծիք են այնպիսի սկզբունքների շուրջ, ինչպիսիք են միջազգային սահմանները հարգելու անհրաժեշտությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, տարածաշրջանի ժողովուրդների իրավունքները ու անվտանգությունը հարգելու անհրաժեշտությունը և հավաքական ջանքերը կայուն տարածաշրջան ունենալու համար: 

Արմենպրեսի հաղորմամաբ՝ այս մասին նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին փետրվարի 9-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովին, որը նվիրված էր Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: 

«Երկու երկրների տեսակետների ընդհանրությունը և հիմնական շահերի համընկնումը նոր իրավիճակ են ստեղծել մեր հարաբերություններում: Երկու երկրների ղեկավարների միակարծությունն ու քաղաքական խորհրդակցությունները հասել են աննախադեպ մակարդակի: Երկու երկրների գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ հանդիպել են իրենց գործընկերներին և կողմերի միջև հետագա մտքերի փոխանակումը շարունակվել է տարբեր ուղղություններով: Այս գործընթացի շարունակականությունը միանշանակ անհրաժեշտություն է»,- նշեց դեսպանը: 

Նրա խոսքով՝ 2015 թվականի Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ առևտրի համաձայնագրի իրականացումը պատճառ դարձավ, որպեսզի երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները զգալիորեն աճեն: Դեսպանի համոզմամբ՝ նոր համաձայնագիրը ճանապարհ կհարթի առևտրային հարաբերությունները ամրապնդելու համար: 

Դեսպանը կարևորեց նաև երկու երկրների լայն գործակցությունը ենթակառուցվածքային հարցերում:

«Գորիս-Կապան երթուղում առաջացած խնդիրների պատճառով ստեղծված վիճակը, ինչին, իհարկե, հետևեցին ՀՀ-ի կառավարության զգալի ջանքերը այլընտրանքային ճանապարհներ կառուցելու ուղղությամբ, ապացուցեց, որ մեզ անհրաժեշտ են հարմար և անվտանգ ճանապարհներ: Հուսով ենք, որ առաջիկա տարիների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային երթուղու պատկերը էապես կփոխվի:  Վստահ ենք, որ Իրանի և Հայաստանի միջև բարձրորակ տրանսպորտային ուղիները արդյունավետ կլինեն միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքերը բարձրացնելու առումով: Իրանով և Հայաստանով անցնող միջազգային տրանսպորտային երթուղու դեմ սպառնալիքը ոչ միայն սպառնալիք կլինի Իրանի և Հայաստանի դեմ, այլև այլ տրանսպորտային երթուղու բոլոր շահառուների համար»,- ասաց դեսպանը: 

Եզրափակելով՝ դեսպանը նշեց, որ 1991 թվականին Հայաստանի անկախացումը նոր դուռ է բացել հայ-իրանական հարաբերությունների համար, և 31 տարի առաջ պաշտոնապես երկու երկրների միջև հաստատվել են քաղաքական հարաբերություններ: Նրա խոսքով՝ չնայած վերջին երեք տասնամյակների  ընթացքում տարածաշրջանում և միջազգային ասպարեզում առաջ եկած վայրիվերումներին՝՝ երկու երկրների ղեկավարությունը բարձր են գնահատում երկկողմ հարաբերությունները: 

 

https://armenpress.am/arm/news/1103773.html

 

https://hraparak.am/post/e6b1a1f84455a2383d7caa60964de59d

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: