• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

«FlyOne Armenia» ավիաընկերության չվերթի բացման արարողությունը Թեհրանում

06 հունիսի, 2023

Հունիսի 6-ին Թեհրանում տեղի է ունեցել «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան - Թեհրան - Երևան երթուղով կանոնավոր չվերթների բացման արարողությունը։

Չվերթի բացման արարողությանը ներկա են եղել ԻԻՀ և ՀՀ մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ու Թեհրանի հարավում գտնվող Էմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի ղեկավար Սայիդ Չալանդարին:

Ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան երթուղով չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

«FlyOne Armenia»-ի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը երկու երկրների միջև ուղիղ չվերթ սկսելու նպատակների մասին խոսելիս կարևորել է  երկու երկրների միջև թռիչքների ավելացման ազդեցությունը տնտեսական, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում։ « Դեպի Թեհրան թռիչքները մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն։ Ընկերության գործունեության առաջին օրից մենք այս չվերթների մեկնարկը համարել ենք մեր զարգացման ռազմավարության կարևոր կետերից մեկը։ Բացի երկկողմ՝ Երևան – Թեհրան չվերթից, ընկերությունը կկարողանա հնարավորություն տալ իրանցիներին շարունակել ճամփորդությունը դեպի եվրոպական քաղաքներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքներ՝ ամենահարմար տրանզիտային պայմաններով։ Երկարաժամկետ ծրագրերում FlyOne Armenia-ն դիտարկում է նաև թռիչնքների հնարավորություն դեպի Սպահան, Թավրիզ, Քիշ կղզի, որոնք դեռ ուսումնասիրման փուլում են»։ 

Թռիչքի բացման արարողությունից հետո հյուրերին Ազգային Առաջնորդարանում ընդունել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսյանը։

Հունիսի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեսպանատանը կազմակերպվել էր FlyOne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանի մամլո ասուլիսը իրանական ԶԼՄ-ների և Թեհրանում աշխատող հայկական լրատվական ծառայությունների ներկայացուցիչների հետ։

 

Տեղեկացնենք, որ Flyone Armenia-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Flyone Armenia-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Փարիզը, Մոսկվան, Միլանը, Լիոնը, Դյուսելդորֆը, Լառնական, Սանկտ Պետերբուրգը, Եկատերինբուրգը, Սոչին, Միներալնիե Վոդին, Սամարան, Նովոսիբիրսկը, Բեյրութը, Դուբայը, Թել Ավիվը, Ստամբուլը, Թբիլիսին և Քիշնևը:

Ավիաընկերության օդային նավատորմը բաղկացած է բացառապես նոր Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք նախատեսված են 180 և 144 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:

 

https://armenpress.am/arm/news/1112608/

https://en.irna.ir/news/85132527/Armenian-airline-launches-direct-flights-between-Yerevan-and

https://iranpress.com/content/78171/iran-armenia-increase-flights

https://iranpress.com/content/78196/tehran-yerevan-flights-faces-warm-welcome-flyone


https://iranpress.com/content/78196/tehran-yerevan-flights-faces-warm-welcome-flyone

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: