• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Կապանում բացվել է «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով - ցուցահանդեսը

01 մայիսի, 2023

Մայիսի 1-ին Կապանում ԻԻՀ  հյուպատոսության,  Կապանի քաղաքապետարանի և Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու նախաձեռնությամբ Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Արաս» ազատ տնտեսական գոտու  ներդրումային հնարավորությունների համաժողով – ցուցահանդեսը, որի շրջանակներում կայացել է նաև երկօրյա համաժողով՝ նվիրված ՀՀ Սյունիքի մարզի ներդրումային հնարավորություններին։  

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

«Նման համաժողովներն ու ցուցահանդեսները, որոնց թվում ցանկանում եմ հիշատակել փետրվար ամսին Թավրիզում կայացած «Արաս Էքսպո-2023» միջազգային ցուցահանդեսը, դարձել են շատ կարևոր հարթակ երկու կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների համար՝ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունները և խնդիրները, ուղենշելու երկկողմ համագործակցության նպատակով ձեռնարկվելիք հետագա քայլերը»,- իր խոսքում ասել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Ցուցահանդեսում ներկայացված էին  ձեռագործ աշխատանքներ և «Արաս» ազատ տնտեսական գոտու 20 ընկերությունների արտադրանքը։

Ցուցահանդեսը գործելու է նաև մայիսի 2-ին, որի ընթացքում տեղի է ունենալու համաժողով՝ կապանցի գործարարների մասնակցությամբ։

https://www.kapan.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=1972

https://news.am/arm/news/757818.html

https://armeniasputnik.am/20230502/kapanum-haj-ev-iranci-gvortsararnery-qnnarkum-en-hamagvortsakcutjan-hnaravvorutjunnery-59043188.html

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: