• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

«Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով կլոր սեղան-քննարկում

31 մայիսի, 2023

Մայիսի 31-ին Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնում տեղի է ունեցել «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով կլոր-սեղան քննարկում:

Թեհրանի համալսարանի Կովկասյան հետազոտությունների ինստիտուտի պատվիրակությունն այցելել էր ամբիոն՝ քննարկելու հայ-իրանական գիտակրթական համագործակցությանն առնչվող հարցեր։

Երկու բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հանդես են եկել «Հետխորհրդային շրջանում Ադրբեջանի մարդահամարները և իրանական ժողովուրդները (քրդեր, թալիշներ, թաթեր)», «Սյունիքի մարզում Իրանի և Ռուսաստանի ներկայությունը՝ որպես տարածաշրջանային մարտահրավերների հակակշիռ» և այլ թեմաներով զեկուցումներով:

Կողմերը քննարկել են իրանագիտությանը, տարածաշրջանային արդի խնդիրներին և գործընթացներին վերաբերող գիտական հարցեր, ինչպես նաև Թեհրանի համալսարանի Կովկասյան հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցության ուղղություններն ու ձևաչափերը:

Երևանի պետական և Թեհրանի համալսարանների միջև կնքված հուշագրի համաձայն՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնում գործելու է Թեհրանի համալսարանի Կովկասյան հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցչությունը, ինչի շնորհիվ կմշակվեն բակալավրիատական և մագիստրոսական համատեղ ծրագրեր, կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ, գիտաժողովներ և համատեղ այլ ծրագրեր:

Նշենք, որ քննարկմանը ներկա էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ԻԻՀ Թեհրանի համալսարանի քաղաքական և իրավաբանական գիտությունների ֆակուլտետի դեկան Էբրահիմ Մոթաղին, նույն ֆակուլտետի և Կովկասյան հետազոտությունների կենտրոնի դասախոսներ Շիվա Ալիզադեն, Զահրատ Փուսթինչին և Ջաֆար Խաշեն, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցչիներ, ուսանողներ:

https://ranking.am/iran-armenia-forum/

https://www.ysu.am/news/31634

https://www.youtube.com/live/yFvItBZd4T8?feature=share

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: