• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Մաշտոցյան Մատենադարանում կայացել է «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» խորագրով հայ-իրանական միջազգային գիտաժողովը

21 մարտի, 2024

Մարտի 21-ին Մաշտոցյան Մատենադարանում կայացել է «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» խորագրով հայ-իրանական միջազգային գիտաժողովը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մեհդի Սոբհանին և Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը։

Երկու երկրների միջև գործակցությունը որակապես նոր հարթության վրա դնելու վճռականությունը փոխադարձ է։ 2024 թ. հունվարի 26-31-ն առաջին անգամ պաշտոնական այցով Իրանում գտնվող Մատենադարանի պատվիրակությունը՝ լինելով կարևորագույն ձեռագրական կենտրոններում, հանդիպելով գրավոր ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման պատասխանատուների հետ, անմիջապես նախաձեռնեց «Պատկերի պոեզիան» հայ-իրանական երկօրյա գիտաժողով, որը նվիրված է իրանահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի ծննդյան 130-ամյակին:

Առաջիկայում նախատեսվում է Սևրուգյանին նվիրված առանձին ցուցադրություն, որ կիրականացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և այլ թանգարանների համագործակցությամբ:

Գիտաժողովին համերգային ծրագրով ելույթ է ունեցել «Հանանե» իրանական ժողովրդական համույթը։

Բարեկամ երկու ժողովուրդների պատմական ու գրական առնչությունների, անցյալի ընդհանրությունների ու մշակութային երկխոսության լավագույն օրինակների շուրջ էին մեկ տասնյակից ավելի թեմատիկ զեկույցները: Ռ. Զալ «Շահնամեից»՝ «Սասնա ծռեր». հոր և որդու կռիվը, «Հայերի մասին լեգենդները պարսկական 6-րդ դարի բանաստեղծություններում», «Կնոջ կերպարը 20-րդ դարի իրանահայ կերպարվեստում», «Անդրե Սևրուգյանի՝ որպես նորարար նկարչի տեղը իրանական գեղանկարչության մեջ», «Մատենադարանի գեղագիտական աշխատանքների դասակարգումը» և այլ բազում արժեքավոր զեկույցներ ներկայացրել են հայ և իրանցի բանախոսներ՝ Մատենադարանից, Իրանի Ֆարհանգյան, Իմամ Խոմեյնիի անվ.միջազգային, Թեհրանի, Հունգարիայի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ, Չինաստանի Սոչժոուի համալսարաններից:

https://matenadaran.am/2024/03/21/%d5%b4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d6%81%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: