• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Քննարկվել են Հայաստանի և Իրանի մշակութային կապերն ամրապնդելու հեռանկարները

17 դեկտեմբերի, 2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիին՝ վստահություն հայտնելով, որ նրա այցը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև փոխհամագործակցության զարգացմանը և ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը մշակույթի, մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի ոլորտներում:

«Մշակույթի ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի և Իրանի միջպետական ​​հարաբերություններում։ Մենք արդեն իսկ համատեղ աշխատում ենք տարբեր ուղղություններով, և երկու երկրների միջև ստորագրված համագործակցային մի շարք փաստաթղթեր զարկ են տալու նոր արդյունավետ ծրագրերի իրականացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի ժողովուրդներն ընդհանուր արժեքները պահպանելու հանձնառություն ունեն: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների մշակութային կառույցների համատեղ աշխատանքների խրախուսումը, տարբեր ոլորտներում նոր նախագծերի իրականացումը:

ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը ևս կարևորել է երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ մշակութային հարաբերությունների ամրապնդումը կնպաստի այլ ոլորտներում համագործակցության խորացմանը:

«Իրանական մշակույթում հայ ժողովուրդը համարվում է ազնիվ և անկեղծ, և մենք ուրախ ենք տարբեր ուղղություններով մշտապես համագործակցել ձեզ հետ»,- ասել է նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին:

Հայաստանի և Իրանի մշակութային ոլորտի համագործակցության օրակարգում նախարարները մասնավորապես քննարկել են Երևանում և Թեհրանում մշակութային ժառանգության օրերի անցկացման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում համատեղ հայտի ներկայացման, ցուցահանդեսների անցկացման, թանգարանային ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Կողմերը հեռանկարային են համարել նաև երկու պետությունների մասնագետների ներգրավմամբ արշավախմբեր ձևավորելու, պեղումներ իրականացնելու, ըստ այդմ նաև փորձի փոխանակման հնարավորությունները: Առանձնակի կարևորվել է հայկական և իրանական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ հուշարձանների պահպանումն ու հանրահռչակումը՝ որպես զբոսաշրջության կարևոր վայրեր:

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը ժամանել է Երևան Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: