Երկկողմ հարաբերություններ

Իրանի Իսլամական Հանրապետություն

Ընդհանուր տեղեկություններ

Իրանի Իսլամական Հանրապետությունը 1991թ. դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը:

1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրվեց հռչակագիր` Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Նույն օրը ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ հարաբերությունների սկզբունքների եւ նպատակների մասին հռչակագիրը, որով Կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:

1992թ. ապրիլին Երեւանում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը:

1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Այցեր

Իրանի Իսլամական Հանրապետություն

1992թ. փետրվար ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան
1992թ. մայիս Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան
1992թ. Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան
1995թ. մարտ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան
1995թ. ապրիլ ԱԳ նախարար Վահան Փափազյան
1995թ. մայիս Վարչապետ Հրանտ Բագրատյան
1996թ. հունվար ԱԳ նախարար Վահան Փափազյան
1997թ. ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյան
1997թ. հունվար ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան
1997թ. հունիս ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան
1998թ. օգոստոս ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
1998թ. սեպտեմբեր ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
1999թ. դեկտեմբեր ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2001թ. փետրվար ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2001թ. դեկտեմբեր Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2004թ. ապրիլ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2006թ. հուլիս Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2006թ. դեկտեմբեր ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2008թ. սեպտեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2009թ. ապրիլ Նախագահ Սերժ Սարգսյան
2009թ. սեպտեմբեր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան
2010թ. սեպտեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2010թ. հոկտեմբեր Վարչապետ Տիգրան Սարգսյան
2011թ. մարտ Նախագահ Սերժ Սարգսյան
2011թ. սեպտեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2012 թ. ապրիլ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2012 թ. օգոստոս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2013թ. օգոստոս Նախագահ Սերժ Սարգսյան
2014թ. մայիս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2014թ. հոկտեմբեր Վարչապետ Հովիկ Աբրահամյան

Հայաստան

1992թ. փետրվար ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1994թ. ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1995թ. սեպտեմբեր ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1996թ. դեկտեմբեր Առաջին փոխնախագահ Հասան Հաբիբի
1997թ. ապրիլ ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի
1999թ. օգոստոս ԱԳ նախարար Քամալ Խարազի
2003թ. ապրիլ ԱԳ նախարար Քամալ Խարազի
2004թ. սեպտեմբեր Նախագահ Մոհամմադ Խաթամի
2006թ. փետրվար ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2006թ. սեպտեմբեր Մեջլիսի նախագահ Հադդադ Ադել
2007թ. մարտ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2007թ. հուլիս ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2007թ. հոկտեմբեր Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2007թ. հոկտեմբեր ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2009թ. մարտ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2010թ. հունվար ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքի
2010թ. հոկտեմբեր Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանի
2011թ. նոյեմբեր ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի
2011թ. դեկտեմբեր Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ
2013թ. ապրիլ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի
2015թ. հունվար ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Ստորագրված փաստաթղթեր

  • Հռչակագիր «ՀՀ եւ ԻԻՀ միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին». 1992թ.
  • Համաձայնագիր «ՀՀ եւ ԻԻՀ միջեւ հյուպատոսական համագործակցության վերաբերյալ».
  • Համաձայնագիր «ՀՀ եւ ԻԻՀ միջեւ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ».
  • «ՀՀ եւ ԻԻՀ միջեւ մշակութային եւ գիտական համագործակցության մասին համաձայնագիր». 1992-94թթ.
  • Բանկային համաձայնագիր «ՀՀ կենտրոնական բանկի եւ ԻԻՀ կենտրոնական բանկի միջեւ».
  • Համատեղ հայտարարություն «ՀՀ եւ ԻԻՀ միջեւ համագործակցության եւ բարիդրացիության մասին Առեւտրային համաձայնագիր ՀՀ եւ ԻԻՀ միջեւ». 1993թ.
  • Համաձայնագիր «ՀՀ կապի նախարարության եւ ԻԻՀ փոստի, հեռագրի եւ հեռախոսի նախարարության միջեւ».
  • Համաձայնագիր «ՀՀ Մեղրու շրջանի եւ ԻԻՀ Մարանդի գավառի միջեւ սահմանային առեւտրի վերաբերյալ». 1994թ.
  • Համաձայնագիր «ՀՀ եւ ԻԻՀ կառավարությունների միջեւ մշակույթի, գիտության, կրթության, սպորտի, զբոսաշրջության եւ զանգվածային լրատվության միջոցների բնագավառում». 1994թ.
  • «Իրան–Հայաստան կապերի կոորդինացման հանձնաժողովի առաջին համատեղ նիստի արձանագրություն». 1995թ.
  • Փոխըմբռնման հուշագիր «ՀՀ եւ ԻԻՀ միջեւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ». 1995թ.
  • Համաձայնագիր «ՀՀ կառավարության եւ ԻԻՀ կառավարության միջեւ միջազգային տրանսպորտային բեռնափոխադրումների վերաբերյալ». 1995թ.
  • Համաձայնագիր  «ՀՀ եւ ԻԻՀ միջեւ համագործակցության վերաբերյալ». 1995թ.
  • Համաձայնագիր «Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ». 1995թ.
  • Համաձայնագիր «Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ». 1995թ.
  • Համաձայնագիր «Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ». 1995թ.
  • Փոխըմբռնման հուշագիր «ՀՀ եւ ԻԻՀ միջեւ առողջապահության բնագավառում համագործակցելու վերաբերյալ». 1996թ.
  • Փոխըմբռնման հուշագիր «ՀՀ մաքսային վարչության եւ ԻԻՀ մաքսային ծառայության միջեւ համագործակցության վերաբերյալ». 1996թ.
  • Համաձայնագիր «ՀՀ եւ ԻԻՀ կառավարությունների միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին».  1998թ.
  • «ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի երրորդ համատեղ նիստի մասին փոխըմբռնման հուշագիր». 2001թ.
  • «ՀՀ եւ ԻԻՀ նախագահների համատեղ հայտարարություն». 2001թ.
  • Համաձայնագիր «Մեղրի – Քաջարան ավտոմոբիլային թունելի վերաբերյալ». 2001թ.
  • «Հուշարձանների պահպանման բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր». 2001թ.
  • «Բնապահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր». 2001թ.
  • «ՀՀ-ում եւ ԻԻՀ-ում գիտական աստիճանների եւ ԲՈՒՀ-երի ավարտական վկայականների փոխադարձ ճանաչման վերաբերյալ համաձայնագիր». 2001թ.
  • «ՀՀ եւ ԻԻՀ միջեւ մաքսային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր». 2001թ.
  • «Սերտիֆիկացման եւ ստանդարտացման բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր». 2001թ.
  • «Քվոտաների եւ արտոնությունների վերաբերյալ համաձայնագիր». 2001թ.
  • «Փոխըմբռնման հուշագիր հայ-իրանական տնտեսական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի վերաբերյալ». 2002թ.
  • «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության միջեւ էներգետիկայի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր». 2003թ.
  • «Փոխըմբռնման հուշագիր հայ-իրանական տնտեսական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի վերաբերյալ».  2004թ.
  • «Իրան-Հայաստան գազատարի կառուցման պայմանագիր».  2004թ.
  • «Գյուղատնտեսության բնագավառում համագործակցության վերաբերյալ հուշագիր Արդեբիլի նահանգի հետ». 2004թ.
  • «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության, բուժծառայությունների եւ բժշկագիտության նախարարության միջեւ առողջապահության եւ բուժծառայության բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր». 2005թ.
  • «Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կրթության եւ դաստիարակության նախարարության միջեւ կրթական համագործակցության մասին 2005-2008թթ. համար փոխըմբռնման հուշագիր». 2005թ.
  • «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ համատեղ նիստի մասին փոխըմբռնման հուշագիր». 2006թ.
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ կրթական եւ մշակութային կենտրոնների հիմնման եւ գործունեության պայմանների փոխըմբռնման հուշագիր». 2006թ.
  • «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ի միջեւ արխիվային գործի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր». 2006թ.
  • «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ քաղաքացիական եւ քրեական գործերով իրավական համագործակցության մասին համաձայնագիր». 2006թ.
  • «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ հանձնման համաձայնագիր». 2006թ.
  • «Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի համատեղ հայտարարությունը». 2006թ.
  • «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության միջեւ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր». 2007թ.
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր». 2007թ.
  • «Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հեռուստառադիոընկերության միջեւ լրատվամիջոցների համագործակցության գործնական ծրագիր». 2007թ.
  • «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի յոթերորդ նիստի փոխըմբռնման հուշագիր». 2007թ.
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ զարգացման օժանդակությունից օգտվելու մասին փոխըմբռնման հուշագիր». 2007թ.
  • «Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության ֆիզիկական դաստիարակության կազմակերպության միջեւ սպորտի բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր». 2007թ.
  • «Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի համատեղ հայտարարություն». 2007թ.
  • «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական բանկի միջեւ բանկային վերահսկողության մասին փոխըմբռնման հուշագիր». 2007թ.
  • «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ գլխավոր հյուպատոսություններ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիր». 2007թ.
  • «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշաների նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության միջեւ Արաքս գետի ՀԷԿ-ի կառուցման բնագավառում համագործակցության եւ տեխնիկական հարցերի կարգավորման մասին փոխըմբռնման հուշագիր». 2008թ.
  • «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի ութերորդ նիստի մասին փոխըմբռնման հուշագիր». 2008թ.
  • «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական բանկի միջեւ բանկային վերահսկողության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր». 2009թ.
  • «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության ու Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ հաղորդակցության նախարարության միջեւ երկաթուղային համագործակցության եւ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ուղիղ կապով երկաթգիծ կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր». 2009թ.
  • «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության առեւտրի նախարարության միջեւ ազատ առեւտրի ռեժիմի սահմանման մասին փոխըմբռնման հուշագիր». 2009թ.
  • «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի իններորդ նիստի մասին փոխըմբռնման հուշագիր». 2010թ.
  • «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության իսլամական մշակույթի եւ կապերի կազմակերպության  մշակույթի եւ արվեստի բնագավառներում համագործակցության մասին գործնական ծրագիր».  2010-2012թթ. 
  • «ՀՀ էներգետիկայի եւ ԻԻՀ էներգետիկայի նախարարությունների միջեւ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման թույլտվության պայմանագիր». 2010թ.
  • «ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ԻԻՀ առեւտրի նախարարության միջեւ փոխըմբռնման հուշագիր». 2010թ.
  • «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ԻԻՀ էներգետիկայի նախարարության միջեւ փոխըմբռնման հուշագիր». 2010թ. 
  • «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ ԻԻՀ գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարարության միջեւ կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության գործնական ծրագիր». 2010-2013թթ.
  • «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի տասներորդ նիստի մասին փոխըմբռնման հուշագիր». 2011թ.
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին» Փոխըմբռնման հուշագիր:/2011 թ. դեկտեմբեր/
  • «2007 թվականի մարտի 19-ին Մեղրի քաղաքում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու վերաբերյալ» Արձանագրություն, /2011 թ. դեկտեմբեր/
  • «ՀՀ կառավարության եւ ԻԻՀ կառավարության միջեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիր, /2011 թ. դեկտեմբեր/
  • «ՀՀ բնապահպանության նախարարության եւ ԻԻՀ բնապահպանության կազմակերպության միջեւ բնապահպանական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման 2012-2013 թթ.» Գործողությունների ծրագիր, /2011 թ. դեկտեմբեր/
  • «Հայ-իրանական տնտեսական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի վերաբերյալ» Փոխըմբռնման հուշագիր /2012թ. հոկտեմբեր/
  • «Իրանից Հայաստան նավթամթերատարի կառուցման» Փոխըմբռնման հուշագիր /2012թ. փետրվար/
  • «Երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ 2013-2016թթ. համագործակցության» աշխատանքային ծրագիր /2013թ. ապրիլ/
  • «Հայ-իրանական տնտեսական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի վերաբերյալ» Փոխըմբռնման հուշագիր /2014թ. դեկտեմբեր/

Առեւտրատնտեսական կապեր

Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում:

Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաեւ միջմարզային գործակցության ոլորտում:

Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր: 1995թ. ստորագրվեց Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը:

1995թ-ին գումարվեց հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

1996թ. շահագործման հանձնվեց Իրան-Հայաստան Արաքս գետի վրա կառուցված կամուրջը:

2005թ. ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի` ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում իրանական կողմի հետ քննարկվեցին Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության հնարավորությունները: Այսօր հարցը գտնվում է փորձագիտական ուսումնասիրությունների փուլում, եւ աշխատանքներ են տարվում նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման եւ ֆինանսական հարցերի հստակեցման ուղղությամբ:

2007թ. մարտի 19-ին ՀՀ եւ ԻԻՀ նախագահների մասնակցությամբ տեղի ունեցավ գազատարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Նույն օրը` գազատարի բացման հանդիսավոր արարողությունից հետո ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Հայ-իրանական էներգետիկ համագործակցության հեռանկարային ծրագրերից են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը եւ Իրան-Հայաստան նավթամթերքի խողովակաշարի կառուցումը:

2007թ. հոկտեմբեր ամսին տեղի ունեցավ ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնական այցը ՀՀ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք խնդիրներ, մասնավորապես` Իրան-Հայաստան գազատարի շինարարության շարունակումը, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի  եւ Իրան-Հայաստան նավթամթերքի խողովակաշարի կառուցումը:

2007թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Իրան-Հայաստան /Կապան-Մեղրի/ այլընտրանքային ճանապարհի բացման արարողությունը: Մեղրի - Կապան էապես ավելի էժան ինքնարժեք ունեցող նոր ճանապարհի երկարությունը 91կմ է:

2008թ. նոյեմբերի վերջին ավարտվեցին Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածի շինարարարական աշխատանքները:

2010թ. հունվարի 27-ին Երեւանում գումարվեց հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր: Այդ հուշագրով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առեւտրատնտեսական, բանկային, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, առողջապահության եւ մյուս բնագավառներում: Ներկայումս հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը լուրջ դերակատարություն ունի հայ-իրանական տնտեսական հարաբերություններում:

Հայ-իրանական առեւտրատնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ քննարկվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` 2010 թ. հոկտեմբերի 25-26-ը Թեհրան կատարած այցի շրջանակներում /ՀՀ վարչապետի մակարդակով վերջին այցը ԻԻՀ տեղի է ունեցել 1995 թվականին/: Էներգետիկ եւ առեւտրատնտեսական հարաբերությունների շուրջ քննարկումներն ամփոփվեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ԻԻՀ էներգետիկայի նախարարության միջեւ, ինչպես նաեւ Փոխըմբռնման հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ԻԻՀ առեւտրի նախարարության միջեւ կնքված Փոխըմբռնման հուշագրերով:

 

Միջկառավարական եւ միջգերատեսչական տասնյակ փաստաթղթերով կարգավորվում են հարաբերությունները ՀՀ եւ ԻԻՀ նախարարությունների, պետական այլ կառույցների միջեւ: Հաճախակի են տարբեր մակարդակի փոխայցելությունները:

Հայաստան Իրան առեւտրի ծավալները

Տարեթիվ արտահանում /հազ.ԱՄՆ դոլար/ ներմուծում /հազ. ԱՄՆ դոլար/ ընդհանուր ծավալ /հազ.ԱՄՆ դոլար/
2008թ. 25056,3 202991,2 228047,5
2009թ. 33.025.9 162398.0 195423.9
2010թ. 84831.2 199884.7 284715.9
2011թ. 106254.2 217156.6 323410
2012թ. 108512.1 219413.1 327925.2
2013թ. 94955.2 198492.0 293447.2

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

  • կենդանիներ
  • սննդամթերք
  • հանքահումքային արտադրանք
  • մոլիբդեն
  • էլեկտրաէներգիա
  • քիմիկատներ
  • իրեր` քարից
  • գիպսից
  • ցեմենտից
  • ավտոմեքենաներ
  • սարքավորումներ
  • արդյունաբերական ապրանքներ

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

  • հանքահումքային արտադրանք
  • փայտ
  • սննդամթերք
  • էլեկտրաէներգիա

 

Թարմացված է առ 09.02.2015թ.

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր