• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն

Համայնքի մասին

 

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ


Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է: Իր գգոյության ընթացքում համայնքի  գոյատևման գլխավոր առանցքը կազմել է ինքնության, լեզվի և մշակույթի պահպանությունը:
Ներկայիս իրանահայ գաղութը 400 տարվա պատմություն ունի: Առաջին բռնագաղթը տեղի է ունեցել Շապուհ 2-րդի օրոք, երբ 700 հազար հայեր բռնի կերպով տեղափոխվեցին Պարսկաստան:
Թուրք - պարսկական երկարամյա պատերազմների ժամանակ՝ 1605թ. ,Պարսկաստանի Շահ Աբաս 1-ինը ևս դիմեց իր նախնիների քաղաքականությանը: Նա Արարատյան դաշտավայրից և հարակից գավառներից մի քանի հարյուր հազար հայերի տեղահան անելով, բերեց Պարսկաստան: Գաղթի այդ ծանր օրերին միայն 25 հազար ընտանիքի է հաջողվում  հասնել Սպահան մայրաքաղաք: Քաղաքաբնակներին տեղավորում են Սպահանում, գյուղացիներին շրջակա գյուղերում: Երևանի շրջանից տեղահանվածները Սպահանի հարավային ծայրամասում կառուցեցին Նոր Ջուղա անունով բնակավայրը: Շահ Աբասի կարգադրությամբ հայերին տրվում են հատուկ արտոնություններ, Նոր Ջուղայի ղեկավարումը ամբողջապես հանձնվում է հայերին: Նույնիսկ 15 կտոր քար է բերվում Էջմիածնի Մայր տաճարից Նոր Ջուղայում կառուցվող եկեղեցու համար, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչի աջը: Շահը ներկա է գտնվում եկեղեցական արարողություններին, այցելում հայ մեծահարուստների տները: 
Նոր Ջուղան կարճ ժամանակամիջոցում դառնում է խոշոր առևտրական կենտրոն, գեղեցիկ ու մեծ եկեղեցիներով, ճարտարապետական այլ հուշարձաններով:
Ջուղայեցի վաճառականները լայն առևտրական գործունեություն են ծավալում՝ գործարար կապեր հաստատելով Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, արաբական երկրների և Եվրոպայի հետ: Նրանց շնորհիվ Պարսկաստանի պետական գանձարանը խոշոր մուտքեր է ունենում: Հարուստ ջուղայեցիները կառուցում են դպրոցներ, որբանոցներ, աղքատանոցներ, օգնություններ են ուղարկում Էջմիածին:
Հատուկ հոգածության առարկա է դառնում գիրն ու գրականությունը: Խաչատուր Կեսարեցու ջանքերով ստեղծվում է Մերձավոր Արևելքի առաջին տպարանը, 500 օրինակով տպագրվում է ՙՀարանց վարք՚ գիրքը:
Պարսկահայերը մեծ ծառայություն են մատուցում հայ մշակույթի այլ մարզերում ևս, Մադրասում լույս է տեսնում շիրազեցի  Հարություն քահանա Շմավոնյանի հրատարակած ՙԱզդարար՚ անունով առաջին պարբերականը:
Նոր Ջուղայի խոջաները (վաճառականներ) մեծ հարգանք են վայելել արքունիքում և երկրում, հայերին վստահել են պետական բարձր պաշտոններ:
Հետագա շահերի օրոք նրանց սկսում են հարստահարել, ենթարկել կրոնական և ազգային հալածանքների:

17-րդ դարի վերջերից սկսվում է հայերի արտագաղթը, պարսկահայերից շատերը տեղափոխվում են Հնդկաստան և Ռուսաստան: 1828թ. Թուրքմենչայի ռուս-պարսկական պայմանագրի ստորագրումից հետո տասնյակ հազարավոր հայեր տեղափոխվում են Երևանի և Նախիջևանի նահանգներ:
Ռուսաստանում հետագայում մեծ հարգանք և պաշտոններ էին զբաղեցնում Նոր Ջուղայից գաղթած հայտնի Լազարյանների գերդաստանի շառավիղները:

19-րդ դարում  կառավարությունը երկիրը լճացման վիճակից դուրս բերելու նպատակով, վերացրեց հայերի նկատմամբ կիրառվող սահմանափակումները և կրկին արտոնություններ տվեց նրանց: Արգելվեց հայերի բռնի հավատափոխությունը, կանոնավորվեցին հայ գյուղացիներից ու քաղաքացիներից գանձվող  հարկային մուծումները, օրինականացվեցին  եկեղեցիների կալվածքները:
Հետագա տարիների ամենահայտնի առևտրականներից էին Թումանյան եղբայրները: Նրանց ՙԹումանյան առևտրական տունը՚ Պարսկաստանի կառավարության կողմից ստացել էր երկիր արծաթ  և ոսկի ներմուծելու մենաշնորհը: Մինչև 1918թ. (Պարսկաստանը չուներ կենտրոնական բանկ) Թումանյանները վարկեր էին տրամադրում կառավարությանը, կազմակերպում Մոզաֆեր էդ Դին շահի եվրոպական այցելությունները:
Հայերին նորից վստահում էին պետական բարձր պաշտոններ: Իրանի արտաքին գործերի նախարարության կարևոր պաշտոնյաներից էին Միրզա Մելքոն խանը, Հովհաննես խան Մասեհյանը և ուրիշներ:
Մելքոն խանը 1878թ. մասնակցել է Բեռլինի կոնֆերանսին՝ առաջին անգամ Իրանը ներկայացնելով եվրոպական վեհաժողովի աշխատանքներին:
Եվրոպայում բարձրագույն կրթություն ստացած Հովհաննես խան Մասեհյանը եղել է Մոզաֆերեդդին շահի թարգմանիչը: Արտաքին գործերի նախարարությունում նա վարել է բազմաթիվ պատասխանատու պաշտոններ, եղել է Թուրքիայի դիվանի պատասխանատուն: 1912թ. նշանակվել է Իրանի դեսպան Թուրքիայում, այնուհետև Մեծ Բրիտանիայում: Նա եղել է նաև բարձրակարգ թարգմանիչ․ հայերենի է թարգմանել Բայրոնի, Շեքսպիրի և Օմար խայամի ստեղծագործությունները:
Իրանի կառավարության կողմից վարած հայանպաստ քաղաքականության շնորհիվ 1851թ. 20 հազարի փոխարեն 1890թ. հայերի թիվը հասնում է 80 հազարի:

Հայերը 20-րդ դարի սկզբներին Իրանին անգնահատելի ծառայություններ են մատուցում: 1906-1911թթ. սահմանադրական հեղափոխության տարիներին իր ռազմա-հեղափոխական գործունությամբ փայլում է ՙՊարսկաստանի Գարիբալդի՚ Եփրեմ խան Դավթյանը:
1906թ. երբ ընդունվում է  Իրանի 1-ին Սահմանադրությունը, Եփրեմ խանը դառնում է երկրի կարգապահական ուժերի գլխավոր հրամանատար:

Ըստ  պաշտոնական տվյալների՝ ներկայումս ԻԻՀ-ում բնակվում է 200 հազար հայ, չնայած Իսլամական հեղափոխությունից հետո տեղի է ունեցել հայերի արտագաղթ այլ երկրներ, (որոշ տվյալներով իրականում հայերի թիվը չի գերազանցում 100 հազարը): Այս հանգամանքը, համաձայն ԻԻՀ սահմանադրության, հայերին թույլ է տալիս Մեջլիսում ունենալ երկու պատգամավոր:

Հայերը հիմնականում քաղաքաբնակներ են, ապրում են Թեհրանում, Սպահանում, Թավրիզում, Շիրազում, Էնզելիիում, Ռեշտում,Ղազվինում, Ահվազում, Աբադանում  և այլն:
Իրանահայերի հիմնական մասը արհեստավորներ ու առևտրականներ են: Կան բժիշկներ, իրավաբաններ, ինժեներներ, ճարտարապետներ, դասախոսներ, ուսուցիչներ և այլն:

Իրանահայ գաղութը հնուց ի վեր իր աշխարհագրական, ազգային, թեմական և կազմակերպությունների ընդգրկումով բաժանված է երկու առանձին՝ հյուսիսային և հարավային շրջանների: Ներկայումս թեմական առումով այն բաժանված է երեք թեմերի:
Հյուսիսային, կամ Ատրպատականի թեմ, կենտրոնը՝ Թավրիզ, Սպահանի կամ իրանահնդկաստանի թեմ, կենտրոնը՝ Սպահան, Կենտրոնական կամ  Թեհրանի թեմ, կենտրոնը՝ Թեհրան:
Իրանահայ գաղութը, մինչև 1956թ. իր երեք թեմերով կապված է եղել Էջմիածնի Մայր Աթոռին: Ներկայումս երեք թեմերն իրարից անկախ մարմիններ են և ենթարկվում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը: Կենտրոնական կամ Թեհրանի թեմի առաջնորդը միևնույն ժամանակ հանդիսանում է Իրանի միջեկեղեցական խորհրդի նախագահ:
Երեք թեմերն էլ պետության կողմից ճանաչվում են որպես համայնքի հոգևոր և աշխարհիկ իշխանություններ:

Համայնքը ղեկավարում է թեմական խորհուրդը որն արտոնված է տնօրինելու հայերի ընտանեական և ժառանգական  խնդիրները:
1935թ. Իրանի կառավարությունն ընդունել է ՙԻրանահայության ընտանեական և ժառանգական օրենքների ժողովածուն՚, որով էլ առաջնորդվում են ազգային իշխանությունները:
Իրանահայ գաղութը ԻԻՀ մեջլիսում ներկայացված է երկու պատգամավորներով՝ հյուսիսային շրջաններից Ռոբերտ Բեգլարյանը, հարավային շրջաններից Արա Շահվերդյանը:
Հյուսիսային, կամ Ատրպատականի թեմը կազմավորվել է 1833թ.  երբ Թավրիզը դարձավ թեմի կենտրոն: Մինչ այդ թեմի կենտրոնն էր հանդիսանում Մակուի Սուրբ Թադեոս Առաքյալի վանքը:
Թեմն ընդգրկում է Արևելյան Ատրպատականի, Արևմտյան Ատրպատականի և Առդեբիլի նահանգները ( մոտ 5 հազար  հայ բնակչությամբ): Մինչև 1970թ. միայն Թավրիզում ապրում էին 10 հազար հայեր:
Հայերը հիմնականում բնակվում են Թավրիզում, Մակույում, Ուրմիայում, Ղարդաղում, Արդեբիլիում, Սալմաստում, Մարաղայում: Թեմում կա 57 եկեղեցի: Թեմում գործում է պատգամավորական ժողովը, որն ընտրվում է երեք տարին մեկ և կազմավորում է գործադիր արմին՝ թեմական խորհուրդ: Թեմի առաջնորդն է գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ արք․ Չիֆթճեանը:
Ժամանակին թեմում գործել են բազմաթիվ հայկական կրթօջախներ, ներկայումս Թավրիզում գործում է մեկ դպրոց: Կա հայկական մշակութային կենտրոն, ՙԱրարատ՚ մարզավանը, մարզամշակութային այլ կազմակերպություններ ու մասնաճյուղեր:

Սպահանի կամ իրանահնդկաստանի թեմը  համարվում է Իրանի ամենահին թեմը, որը կազմավորվել է 1606թ. Շահ Աբաս Մեծի  կողմից հայերի բռնի տեղահանությունից հետո: Թեմի կենտրոնն է Սպահանի (Նոր Ջուղա) Սուրբ Ամենափրկիչ վանքը: Թեմն ընդգրկում է Սպահան, Ֆարս Խուզեստան, Ահվազ նահանգները: Հայերը հիմնականում բնակվում են Սպահանում, Շիրազում, Ահվազում, Աբադանում, Շահինշահրում և Փերիայում:
Թեմի բնակչության թիվը  մինչև Իսլամական հեղափոխություն կազմում էր 10 հազար մարդ, ներկայումս բնակվում է մոտ 7 հազար մարդ:
Աշակերտների և մանկապարտեզ հաճախողների թիվը կազմում է 2 հազար երեխա:
Թեմում գործում է պատգամավորական ժողովը, որն ընտրվում է երեք տարին մեկ և կազմավորում է գործադիր մարմին՝ թեմական խորհուրդ: Թեմակալ առաջնորդն է Սիփան եպս․ Քէչէճեանը:
Ընդհանուր առմամբ այս թեմում եղել է 24 եկեղեցի, ներկայումս պահպանվել են միայն 12-ը: Սպահանում գործում է նաև հայ կաթողիկե եկեղեցի: Սուրբ Ամենափրկիչ վանքը կառուցվել է 1654թ. թեմակալ առաջնորդ Դավիթ Ջուղայեցու նախաձեռնությամբ 9 տարում: Վանքը ունի տպարան, թանգարան և մատենադարան, այդտեղ են նստում թեմակալ առաջնորդները: Ամենահին եկեղեցիներն են  Սուրբ Գևորգը , որը 1611թ. կառուցել է խոջա Նազարը և  Սուրբ Աստվածածինը,  որ կառուցվել է խոջա Ավետիքի ծախսով 1613թ. և այլն:
Թեմում գործում են երկու նախակրթական, երկու տղայոց, և երկու միջնակարգ դպրոցներ: 1961թ. Սպահանի համալսարանում գործում է հայոց լեզվի և գրականության բաժանմունքը և հայագիտության ամբիոնը:  1942թ. գործում է հայկական մշակութային միության մասնաճյուղը, ՙԱրարատ՚ մարզավանը, համայնքային այլ մարզամշակութային  կազմակերպություններ ու մասնաճյուղեր:

Կենտրոնական կամ  Թեհրանի թեմը Իրանի ամենաերիտասարդ և ամենամեծ հայկական թեմն է: Այն կազմավորվել է 1944թ.: Թեմի գերագույն օրենսդիր մարմինը պատգամավորական ժողովն է, որը գումարվում է 3 տարին մեկ անգամ:
Թեմական խորհուրդն իր հերթին կազմավորում է տարբեր օժանդակ մարմիններ և հանձնաժողովներ՝ կրթական, ժառանգական հարցերի և այլն: Թեհրանի թեմին են ենթարկվում Թեհրան, Կենտրոն, Խուզեստան, Համադան, Խորասան, Մազանդարան, Գիլան նահանգների հայաշատ համայնքները: 
2000թվականից թեմի առաջնորդն է Գերշ․ Տ․ Սեպուհ Արք․ Սարգսեանը:
Թեմի կենտրոնն է Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցին: Թեհրանում գործում են 7 եկեղեցի, 3 տասնյակից ավելի դպրոցներ և մանկապարտեզներ:
Թեհրանում լույս է տեսնում ՙԱլիք՚ օրաթերթը, գործում է ՙՆայիրի՚ հրատարակչությունը, գործում են 20-ից ավելի մարզամշակութային կազմակերպություններ: Կա ազգային բուժարան:

1992թ. հիմնվել է Իրան-Հայաստան առևտրական պալատը: Կան բազմաթիվ հասարակական - մասնագիտական միություններ ու կազմակերպություններ` բժիշկների, գրողների, իրավաբանների,  ճարտարագետների և այլն:
1995թ. Թեհրանի ՙԱզադ՚ համալսարանում գործում է հայագիտական բաժանմունքը: Կա հայկական ռադիոժամ:
Իրանում գործում է Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, ինչպես նաև հասարակական-քաղաքական այլ կազմակերպություններ:
Հայ կաթողիկե համայնքի անդամների թիվը չի գերազանցում երեք հազարը:
Որպես եկեղեցական միավոր մոտ 150 տարի Իրանում գործում է նաև Հայ ավետարանչական միությունը:


ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: