• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀ դեսպանի հանդիպումները Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

18 մարտի, 2015

 ՀՀ դեսպանի հանդիպումները Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
-Մարտի 10-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը դեսպանությունում ընդունել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող Թեհրանի Հայոց Թեմի հանձնախմբի նախագահ Արմենուշ Առաքելյանին: Քննարկվել են Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախատեսված միջոցառումների կազմակերպման խնդիրները:
-Մարտի 15-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: Կարծիքներ են փոխանակվել դեսպանություն-համայնք համագործակցության, համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ:
-Մարտի 15-ին Թեհրանի Հայոց ակումբի սրահում տեղի է ունեցել ՀՀ նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հանդիպումը Թեհրանի Հայոց Թեմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում բազմաթիվ ներկաներ շնորհավորանքի և ողջույնի խոսքերով հանդես եկան՝ աշխատանքային բեղուն գործունեություն մաղթելով դեսպանին: Շնորհակալություն հայտնելով ջերմ շնորհավորանքների համար, դեսպան Ա. Թումանյանը նշեց, որ մեծ է հայ համայնքի դերը հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Նա ներկայացրեց երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, կոնկրետ ծրագրերի իրականացման խնդիրները:
-Մարտի 17-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը դեսպանությունում հանդիպել է Իրան-Հայաստան առևտրային պալատի նախագահ Լևոն Ահարոնյանի հետ: Ողջունելով և բարեմաղթանքներ հնչեցնելով նորանշանակ դեսպանի հասցեին, Լ. Ահարոնյանն առաջարկել է ակտիվացնել հայ-իրանական առևտրատնտեսական կապերը: Դեսպան Ա. Թումանյանը շնորհակալություն է հայտնել պալատի անդամներին մինչ օրս կատարած աշխատանքի համար և հորդորել է նրանց առավելագույն ուշադրություն դարձնել ՀՀ-ում ներդրումներ կատարելու և երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն աշխուժացնելու հարցին: Ա. Թումանյանը պարզաբանումներ է տվել մի շարք բարենպաստ գործոնների մասին (Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցություն, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններ):
-Մարտի 18-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը դեսպանությունում հանդիպել է ԻԻՀ մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջպետական հարաբերությունների ներկա վիճակի և դրա բարելավման, ինչպես նաև տնտեսական կապերի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: