• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀ դեսպանի այցը Սպահանի և Ատրպատականի հայոց թեմեր

24 մարտի, 2015

- Մարտի 19-20-ը ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա.Թումանյանը եղել է Սպահանի Հայոց թեմում, որտեղ առաջին օրը ՙԱրարատ՚ մշակութային միության դահլիճում մասնակցել է Իրանահայ 27-րդ գարնանային խաղերի բացման արարողությանը: Նշված միջոցառումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Խաղերի բացման արարողության ընթացքում ելույթով է ունեցել դեսպան Ա. Թումանյանը: Ողջունելով 27-րդ գարնանային խաղերի բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և ողջ համայնքին, ՀՀ դեսպանը նշել է, որ միջոցառումը լավագույն ապացույցներից մեկն է, որ հայրենիքն ու սփյուռքը խորապես հարգում են իրենց անմեղ նահատակների հիշատակը, իսկ հայության պահանջատիրության ամենամեծ կռվանը Հայաստանի Հանրապետությունն է և Հայաստանի ու Սփյուռքի ամրակուռ միասնությունը:
27-րդ գարնանային խաղերի ջահը վառելու իրավունքը տրվել է ՀՀ դեսպան Ա.Թումանյանին, Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Բաբկեն Արքեպիսկոպոս Չարյանի և Թեմական խորհրդի ատենապետ Ն.Մինասյանին:
Հաջորդ օրը դեսպան Ա.Թումանյանն այցելել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդարան, որտեղ կազմակերպվել է շրջայց Սուրբ Ամենափրկիչ Վանքի տարածքում: Միաժամանակ Ա.Թումանյանն այցելել է առաջնորդարանի գրադարան և թանգարան, որտեղ բարձրաստիճան հյուրերի մատյանում կատարել է գրառում:
- Ս.թ. մարտի 23-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա.Թումանյանն այցելել է Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդարան, որտեղ հանդիպում է ունեցել Թեմի առաջնորդ Գրիգոր Եպիսկոպոս Չիֆտչյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Թեմական խորհրդի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ողջույնի ելույթով հանդես է եկել Գ. Չիֆտչյանը, ով ընգծել է հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և այդ համատեքստում իրանահայ համայնքի դերը:
Դեսպան Ա.Թումանյանը ողջունել է ներկաներին և ընդգծել է հայ-իրանական հարաբերություններում Ատրպատականի հայ համայնքի ուրույն դերի մասին: Միաժամանակ ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Թեմի պատասխանատուներին հոգևոր, կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող աշխատանքներում:
Հաջորդ օրը` մարտի 24-ին, ՀՀ դեսպան Ա.Թումանյանը այցելել է Աուրբ Թադեի վանք, որտեղ Գ.Չիֆտչյանը հատուկ աղոթքով իր օրհնությունն է տվել ՀՀ դեսպանին` նրան մաղթելով անխափան աշխատանք և բարի ծառայություն: ՀՀ դեսպանն այցելել է նաև Արաքսի ափին գտնվող Հովիվի Մատուռը, որը վերջերս ԻԻՀ պատկան մարմինների աջակցության շնորհիվ հիմնովին վերանորոգվել է:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: