• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում

21 ապրիլի, 2015

Ապրիլի 21-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական հանձնաժողովի և իրանական Բոխարա պարբերականի խմբագրության հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում հետևյալ օրակարգով՝
- հայոց պատմությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն
- զեկույց նվիրված հայ դասական և ժամանակակից գրականությանը
- ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի Հայոց Ցեղասպանության թեմայով գրված Շշուկների մատյան գրքի ներկայացում իրանական ընթերցողին
Ցուցադրված ֆիլմը նվիրված էր հայ մշակույթի բազմադարյա պատմությանը, սկսած ուրարտական ժամանակներից ու հայ գրերի գյուտից մինչև 20-րդ դարի սկիզբը, 1915 թվականի իրադարձությունները, մինչև անկախ Հայաստանի ստեղծման ու զարգացման տարիները:
Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Նա խոսեց Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության քաղաքականության, հայ ժողովրդի կրած տառապանքների ու կորուստների, ինչպես նաև հայ-իրանական մշակութային կապերի, երկու երկրների մտավորական հատվածների փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին:
Ա. Թումանյանը դրվատանքի խոսքեր ասաց Վ. Ոսկանյանի Շշուկների մատյան գրքի մասին:
Հայ գրականության անցած ճանապարհի ընդարձակ և հանգամանալից զեկուցումով հանդես եկավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական հանձնաժողովի փոխատենապետ Վարուժ Սուրենյանն առանձնահատուկ տեղ հատկացրեց ցեղասպանության հետևանքով նահատակված հայ գրականության երևելի ներկայացուցիչների կյանքին և ստեղծագործությանը:
Այնուհետև Շշուկների մատյան գրքի պարսկերենի թարգմանիչ Գ. Սարգսյանը իրանական լսարանին ներկայացրեց գրքի բովանդակությունը, գեղարվեստական արժեքը առանձին տեղ հատկացնելով ցեղասպանության խնդիրներին:
Լսարանի վրա մեծ տպավորություն թողեց Շշուկների մատյան գրքի առանձին հատվածների պարսկերեն ընթերցումը:
Վերջում Բոխարա պարբերականի գլխավոր խմբագիր Ա. Դեհբաշին ամփոփեց միջոցառումը և շնորհակալություն հայտնեց մասնակիցներին: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: