• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հիմնական միջոցառումները Թեհրանում

23 ապրիլի, 2015

Ապրիլի 23-ին Թեհրանի Հայոց Թեմը, ՀՀ դեսպանության աջակցությամբ, Թեհրանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու տարածքում կազմակերպեց Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին թեհրանահայ համայնքը, ԻԻՀ մեջլիսի պատգամավորներ և այլ պաշտոնյաներ, Թեհրանում հավատարմագրված մի շարք դեսպաններ և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Միջոցառման ընթացքում ուղիղ եթերով հեռարձակվեց Էջմիածնում Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը:
Ելույթով հանդես եկան ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ԻԻՀ մեջլիսի պատգամավոր Յոնաթան Բեթ Քոլիան և Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդական փոխանորդ Մակար եպիսկոպոս Աշքարյանը:
Դեսպան Թումանյանն իր ելույթում նշեց Իրանի ջերմ վերաբերմունքը Հայաստանի և հայ համայնքի նկատմամբ և շնորհակալություն հայտնեց իրանցի ժողովրդին՝ ցեղասպանությունից մազապուրծ հայերին հոգատար կերպով ընդունելու համար:
Միջոցառման ավարտին իրանցի պատգամավորների, օտարերկրյա դեսպանների և ժողովրդի մասնակցությամբ տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն՝ ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի:
---------
Ապրիլի 24-ին ՀՀ դեսպանության մասնակցությամբ Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցում Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանի կողմից մատուցվեց Հայոց Ցեղասպանության զոհերի անմեղ նահատակների հոգեհանգստի պատարագ:
Այնուհետև ժողովուրդը քայլերթով շարժվեց դեպի Թեհրանում Թուրքիայի դեսպանություն՝ բարձրաձայնելով Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին:
Նույն օրը Թեհրանի Հայ մշակութային Արարատ միությունում տեղի ունեցավ ցեղասպանության հարյուրամյակին նվիրված մշակութային միջոցառում: Միջոցառման ընթացքում հնչեցին ասմունքներ և երգեր:
Ընդգրկուն ղեկույցով հանդես եկավ ԻԻՀ մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:
Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ԻԻՀ մեջլիսի հայ, ասորի և հրեա պատգամավորները, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը:
ՀՀ դեսպանը խոսեց միջազգային և տարածաշրջանային քաղաքական հարաբերություններում Հայաստանի դիրքերի ամրապնդման, տնտեսական զարգացման նոր հեռանկարների, Հայաստան-Իրան հարաբերությունների արդյունավետության բարձրացման, Հայաստան-Սփյուռք համագործակցության բարձր մակարդակի և մի շարք այլ հարցերի մասին:
------------
Ապրիլի 25-ին Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու տարածքում իրանահայ համայնքի մի շարք միությունների կողմից կազմակերպվեց Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառումը հագեցած էր բանախոսությամբ և գեղարվեստական կատարումներով: Ելույթներով հանդես եկան Ալիք հաստատության ներկայացուցիչ Հենրիկ Խալոյանը և Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը: Բանախոսներն անդրադարձան Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: