• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀ դեսպանը հավատարմագրերը հանձեց ԻԻՀ նախագահին

12 մայիսի, 2015

Մայիսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն իր հավատարմագրերը հանձնեց ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիին:
Նախագահ Ռոհանին գոհունակություն հայտնեց Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական և փոխշահավետ հարաբերություններից և նշեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ գոյություն չունի և տնտեսական, մշակութային ու քաղաքական ոլորտներում համագործակցության ընդլայնումը շահավետ է երկու երկրների համար: ԻԻՀ Նախագահը խնդրեց դեսպանին իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
Դեսպան Թումանյանը, ԻԻՀ Նախագահ Հ. Ռոհանիին փոխանցելով ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի ջերմ ողջույնները, հավաստիացրեց, որ ջանքեր չի խնայի Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ և ընդգծեց միջպետական նախագծերի կարևորությունը:
ԻԻՀ Նախագահը կարևորեց համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետևողականության ցուցաբերումը և հավելեց, որ Հայաստանը և Իրանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս փոխգործակցում են նաև միջազգային ասպարեզում:
Նախագահ Ռոհանին բարձր գնահատեց նաև Իրանի հայ համայնքի դերը և հավելեց, որ երկու ժողովուրդների առավել փոխճանաչման համար, անհրաժեշտ է զարգացնել շփումերը` օգտվելով զբոսաշրջային կարողություններից, ինչպես նաև ակտիվացնել գիտական և համալսարանական փոխադարձ կապերը:
Հաջողություն մաղթելով ՀՀ դեսպանին իր գործունեության մեջ, ԻԻՀ Նախագահը հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքում երկկողմ հարաբերությունները բոլոր որլորտներում առավել կընդլայնվեն և կխորանան: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: