• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանը հանդիպեց Իրանի նավթի նախարարին

14 հունիսի, 2015

Հունիսի 14-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ:

Ողջունելով դեսպան Թումանյանին` Իրանի նավթի նախարարը գոհունակություն հայտնեց հայ-իրանական երկկողմ փոխշահավետ համագործակցության առնչությամբ: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց էներգետիկ ոլորտում ծավալված համագործակցությունը: Նախարարը նաև հավելեց, որ հայ համայնքը զգալի ներդրում է ունեցել երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում:

Դեսպան Թումանյանն իր հերթին խոսեց հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և տնտեսական հարաբերությունների աշխուժացման անհրաժեշտության մասին: Քննարկվեց երկկողմ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, և ընդգծվեց էներգետիկ ոլորտում արդեն ձևավորված արդյունավետ համագործակցության փաստը: Արտաշես Թումանյանը ներկայացրեց հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին նվիրված մի շարք հարցեր:

Բիժան Զանգանեն իր պատրաստակամությունը հայտնեց` նպաստել Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը և հաջողություն մաղթեց դեսպան Թումանյանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: