• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Թեհրանում

21 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 21-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում Իրանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին:
Միջոցառմանը ներկա էին 500-ից ավելի հյուրեր, այդ թվում Իրանի պետական, ռազմական, քաղաքական և հասարակական գործիչներ, Մեջլիսի պատգամավորներ, տեղական իշխանությունների ղեկավարներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների տասնյակ անդամներ, արվեստի, գիտության և տնտեսության ոլորտների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, իրանահայ համայնքի երեք թեմերի առաջնորդները, բազմաթիվ իրանահայեր:
ՀՀ և ԻԻՀ պետական օրհներգերի` Ռազմիկ Օհանյանի ղեկավարած երգչախմբի կենդանի կատարումից հետո ներկաներին շնորհավորական ուղերձով դիմեց Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Դեսպան Թումանյանն իր ելույթում ամփոփ ներկայացրեց ՀՀ Անկախության 24 տարիների ձեռքբերումներն ու հաջողությունները` միևնույն ժամանակ ընդգծելով, որ անկախությունը ձեռք է բերվել մաքառումների, մեծ դժվարությունների ու զոհողությունների գնով:
Միջոցառմանը Իրանի կառավարության անունից հայ ժողովրդին Անկախության տարեդարձի առթիվ շնորհավորեց Իրանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Սաթթար Մահմուդին, ով իր շնորահավորական խոսքում անդրադարձավ երկու երկրների բարեկամական կապերին, որոնք արդեն 24 տարի զարգանում են վերընթաց ուղով:
Երեկոն ուղեկցվեց իրանահայ երաժիշտների՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով:
Նախորդ օրը` սեպտեմբերի 20-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, հընթացս սուրբ պատարագի, կատարվել էր Հանրապետական մաղթանք՝ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ: Կրոնական արարողությունը նախագահել և օրվա աոիթով քարոզել էր Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Տեղի էր ունեցել Հայոց եռագույն դրոշի օրհնման հանդիսավոր արարողություն, որից հետո Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարանում կայացել էր պաշտոնական ընդունելություն: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: