• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀ դեսպանի աշխատանքային այցն Արևելյան Ատրպատական նահանգ

08 փետրվարի, 2016

Փետրվարի 7-ից 8-ը ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այցով մեկնեց ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգ:

Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը հանդիպեց ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Էսմայիլ Ջաբարզադեի հետ:

Հանդիպման ընթացքում Ատրպատականի նահանգապետը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Հայաստանի հետ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Իր հերթին, դեսպան Թումանյանը նշեց, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, և այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները մշտապես գտնվում են Հայաստանի ուշադրության կենտրոնում: Շնորհավորելով նահանգապետին միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ՝ դեսպան Թումանյանն ընդգծեց, որ ստեղծված նոր նախադրյալները, ինչպես նաև ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը պետք է առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնել փոխշահավետ համագործակցության համար:

Նույն օրը դեսպան Թումանյանը հանդիպում ունեցավ նաև Թավրիզի քաղաքապետ Սադեղ Նաջաֆիի հետ: Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատվեց մայրաքաղաք Երևանի և Թավրիզի միջև գոյություն ունեցող ակտիվ համագործակցությունը, ինչը ամուր հիմք է ծառայում երկու քաղաքների միջև հարաբերությունների առավել խորացման համար:

Դեսպան Թումանյանի՝ Թավրիզի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի տեղակալ Աբոլֆաթ Էբրահիմիի հետ հանդիպման ընթացքում կարևորեց առևտրի պալատների դերը երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում և ընդգծվեց ստեղծված նոր իրավիճակում երկկողմ ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Այցի շրջանակներում դեսպանը հանդիպում ունեցավ նաև Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Ռեզափուր Մոհամմադիի հետ: Քննարկվեց կրթական հաստատությունների վկայականների փոխճանաչման, ինչպես նաև համալսարանական, գիտական և հետազոտական աշխատանքների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Դեսպան Թումանյանն այցելեց «Արաս ազատ առևտրի և արդյունաբերական գոտի», որտեղ հանդիպեց տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղիի և Ջուլֆայի կուսակալ Մահմուդիի հետ: Զրույցի ընթացքում կողմերը կարևորեցին փոխայցելությունների կազմակերպումը երկկողմ գործարար կապերի հնարավորություններին լավագույնս ծանոթանալու համար: Այդ համատեքստում դեսպան Թումանյանը նշեց, որ ազատ տնտեսական գոտիները մեծ դեր կարող են խաղալ երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման գործում:
ՀՀ դեսպանն այցելեց նաև «Արաս ազատ առևտրի և արդյունաբերական գոտում» գործող մի շարք արտադրական ձեռնարկություններ և կառուցվող խոշոր ջերմոցային տնտեսություն, ինչպես նաև Թավրիզի «Danna» դեղագործական ընկերություն և ծանոթացավ գործարանի արտադրական հնարավորություններին:

Դեսպան Թումանյանն այցելեց նաև Ջուլֆայում գտնվող «Հովիվի» մատուռ, որը UNESCO-ի կողմից գրանցված է որպես նյութական մշակութային ժառանգության հուշարձան: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: