• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի այցն Իրան

28 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 23-28-ին ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Ղազի Նասեր Սերաջի հրավերով Թեհրանում էր գտնվում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում տեղի ունեցան մի շարք կարևոր հանդիպումներ:
ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի հետ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Մասնավորապես, կարևորվեց անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեր և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության առանձնահատկությունների վերաբերյալ փորձի փոխանակման, քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության կազմակերպման խնդիրները:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը եղավ նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում, որտեղ հանդիպեց դեսպան Արտաշես Թումանյանի, դեսպանության անձնակազմի հետ, ծանոթացավ ՀՀ դիվանագիտական առաքելության աշխատանքներին: Դեսպան Թումանյանի հետ զրույցի ընթացքում տրվեց Հայաստան-Իրան համագործակցության ներկա վիճակի գնահատականը, քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք խնդիրներ:
Հայկական պատվիրակությունը Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում նաև մասնակցեց ՀՀ դեսպանության կազմակերպած հանդիպմանն իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: