• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանն ընդունեց «SAIPA» ընկերության ներկայացուցիչներին

30 հունվարի, 2017

Հունվարի 30-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց «SAIPA» ավտոմեքենաշինական ընկերության արտաքին կապերի գծով գլխավոր կառավարիչներ Մ. Աբթահիին և Մ. Աբբասփուրին:
Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման պայմանները: Մասնավորապես, խոսվեց Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված առավելությունների մասին, որոնք թույլ են տալիս հայաստանյան ցանկացած արտադրանք զրոյական մաքսատուրքով ներմուծել ԵԱՏՄ մյուս երկրներ:
«SAIPA» ընկերության արտաքին կապերի գծով պատասխանատուները նշեցին, որ ընկերությունը նպատակադրված է Հայաստանում բացել ներկայացուցչություն, հիմնել արտադրական կենտրոն, որի արդյունավետ գործարկմամբ հնարավորություն կստեղծվի ազատ մուտք գործել ԵԱՏՄ երկրների շուկա: Ընկերության ներկայացուցիչները խնդրեցին դեսպանից աջակցել հայկական կողմի հետ կապերի հաստատմանը:
Դեսպան Արտաշես Թումանյանը ողջունեց «SAIPA» ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու ծրագիրը՝ խոստանալով հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել այդ նախաձեռնությանը: Դեսպանի կողմից նաև նշվեց, որ ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում ՀՀ կառավարությունը կարող է քննարկել արտոնություններ տրամադրելու հարցը:
Ընկերության ներկայացուցիչներին փոխանցվեցին Հայաստանի զարգացման հիմնադրամի տվյալները՝ Հայաստանում տնտեսական գործունեության իրականացման հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով, ինչպես նաև տեղեկատվական նյութեր ՀՀ տնտեսության, առանձին ծրագրերի, օրենսդրության և Մեղրիի ազատ տնտեսական գոտու մասին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: