• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանի այցն Իրանի Կենտրոնական նահանգ

05 հուլիսի, 2017

Հուլիսի 4-ից 5-ը ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այց կատարեց Իրանի Կենտրոնական նահանգ:

Հուլիսի 4-ին դեսպանն այցելեց նահանգի Զարանդիե գավառի Զավիե և Սավե քաղաքի Քավե և Ավե խոշոր արդյունաբերական ավանների մի շարք ձեռնարկություններ: Մասնավորապես, դեսպան Թումանյանը եղավ սննդի վերամշակման, փաթեթավորման, գյուղատնտեսական մթերքների արտադրության և մի շարք այլ ձեռնարկություններում:

Այցի ընթացքում դեսպանին ուղեկցեցին գավառապետեր, քաղաքապետեր, նահանգային և համայնքային իշխանությունների ու գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը եղավ նաև Դելիջան քաղաքում, որը գտնվում է Կենտրոնական նահանգի համանուն գավառում: Տեղի ունեցան այցելություններ գավառի մի շարք արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ դեղերի, շինանյութերի, սննարդյունաբերության և արհեստական մանրաթելերի արտադրություններ:

Դելիջան կատարած այցի հիմնական նպատակներից էր ՀՀ Տավուշի մարզի և ԻԻՀ Կենտրոնական նահանգի միջև միջմարզային, Հայաստանի Դիլիջան և Իրանի Դելիջան քաղաքների միջև միջհամայնքային համագործակցության զարգացման հարցերի քննարկումը:

Դելիջան քաղաքում տեղի ունեցավ հատուկ խորհրդակցություն, որին մասնակցեցին Կենտրոնական նահանգի փոխնահանգապետ Զաֆար Աֆշունը, Դելիջանի գավառապետ Մոհամմադ Քորդին, Դելիջանի քաղաքապետ Մեհդի Էսմայիլին, նահանգային, քաղաքային իշխանությունների և հասարակայնության ներկայացուցիչներ, գործարարներ:

Դեսպան Թումանյանի կողմից ներկայացվեցին ՀՀ տնտեսության առանձնահատկությունները, գործող առևտրային ռեժիմները, գործարար միջավայրի վիճակը, հայ և իրանցի տնտեսվարողների միջև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և այլն: Անդրադարձ եղավ նաև Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա վիճակին և սպասվող առաջիկա զարգացումներին:

Համաձայնություն ձեռք բերվեց ընթացիկ ամսվա երկրորդ կեսին կազմակերպել այց Հայաստան (Տավուշի մարզ, Դիլիջան)՝ նահանգային և տեղական իշխանությունների ու գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Իրանական կողմի հավաստմամբ՝ պատվիրակությունը գլխավորելու է Կենտրոնական նահանգի փոխնահանգապետ Ազիզ Ֆեյլին:

Զարանդիեում, Սավեում և Դելիջանում նահանգային «Աֆթաբ» հեռուստաալիքին տված հարցազրույցներում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Իրանի Կենտրոնական նահանգ կատարած այցի նպատակներն ու առաջիկա ծրագրերը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: