• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանի մամուլի ասուլիսը նվիրված Իրանում անցկացվելիք հայկական ֆիլմերի շաբաթվան

19 հուլիսի, 2017

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ Իրանում հուլիսի 23-29-ը անցկացվելիք հայկական ֆիլմերի շաբաթվան նվիրված ԻԻՀ-ում #ՀՀ դեսպան Արտաշես #Թումանյան'ի մամուլի ասուլիսը: Հայկական ֆիլմերի շաբաթը նախաձեռնվել և կազմակերպվել է #ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և իրանական «Art & Expreience» կինոընկերության կողմից:
Մամուլի ասուլիսին ներկա էին IRNA, ISNA, Tasnim News, Mojnews, ILNA, Etelaat, Fars News, Iscanews, Etemad, «Ալիք» և «Հույս» լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ:
Դեսպան Թումանյանը ներկայացրեց հայկական կինոյի անցած ճանապարհը և զարգացման տարբեր փուլերը, ինչպես նաև տարբեր ժամանակների հանրաճանաչ հայազգի կինոռեժիսորների ունեցած մեծ ներդրումը համաշխարհային կինոյի զարգացման գործում (Ռուբեն Մամուլյան, Սերգեյ Փարաջանով, Արտավազդ Փելեշյան և այլն):
ՀՀ դեսպանն առանձին անդրադարձավ նաև իրանահայ կինոգործիչներին, այդ թվում #Իրան'ում կինոարվեստի ստեղծման ակունքներում գտնվող մի շարք արվեստագետների գործունեությանը:
Այնուհետև ՀՀ դեսպանը տեղեկացրեց, որ Իրանի երեք քաղաքներում՝ Թեհրանում (Արվեստագետների տուն), Շիրազում («Գոլեսթան» կինոթատրոն) և Մաշհադ («Հովեյզե» կինոթատրոն) հայկական ֆիլմերի շաբաթվա ծրագրի շրջանակներում ցուցադրվելու է տասը ֆիլմ: Արտաշես Թումանյանը հայտնեց, որ հայկական ֆիլմերի շաբաթվա բացման արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 23-ին ժամը 18:00-ին Թեհրանի Արվեստագետների տանը:
Դեսպանը հույս հայտնեց, որ ասուլիսին ներկա լրագրողները կապահովեն ներկայացված մշակութային կարևոր միջոցառմանը իրանական կինոսիրողների ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև ցուցադրումների գործընթացի լայն լուսաբանումը:
Վերջում դեսպան Թումանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: