• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Թեհրանի Հայոց թեմի կողմից կազմակերպված միջոցառում՝ նվիրված Իրանում լրագրողի օրվան

08 օգոստոսի, 2017

 Օգոստոսի 8-ին Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհուրդը Իրանում լրագրողի օրվա կապակցությամբ կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին իրանական ԶԼՄ-երի՝ մեկ տասնյակից ավել ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակում իրանցի լրագրողներն այցելեցին Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թադեոս-Բարդուղիմեոս և Ս. Գևորգ հայկական եկեղեցիներ:

Նույն օրը Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության կենտրոնատեղիում իրանցի լրագրողները հանդիպեցին համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Ելույթներ ունեցան Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանը, «Արարատ» կազմակերպության կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Վարդանը, ովքեր ներկայացրեցին իրանահայ համայնքի պատմությունն ու գործունեությունը:

Միջոցառմանը ներկա ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Արթուր Հակոբյանն ընթերցեց Իրանում լրագրողի օրվա կապակցությամբ դեսպան Արտաշես Թումանյանի շնորհավորական ուղերձը: Դեսպանի խոսքում մասնավորապես ասվում էր. «Թեհրանում ՀՀ դեսպանության գործունեության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում իրանական լրագրողական համայնքի հետ համագործակցությունը: Մենք այսօր կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ իրանական լրատվամիջոցների հետ ձևավորվել են սերտ գործընկերային հարաբարություններ: Դեսպանությունը գործնական քայլեր է իրականացնում հայ և իրանցի լրագրողների միջև առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Մենք իրանցի գործընկերների հետ կիսում ենք այն ընդհանուր գաղափարը, որը պետք է ավելի ճանաչելի դարձնենք Հայաստանը Իրանի ժողովրդի համար, և հակառակը, ինչի կապակցությամբ նույնպես իրականացվում են ակտիվ քայլեր»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: