• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Հոկտեմբերի 17-ին Թեհրանում տեղի ունեցավ Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը

17 հոկտեմբերի, 2017

Հոկտեմբերի 17-ին Թեհրանում տեղի ունեցավ Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու և իրանցի պաշտոնյաների հետ մի շարք հարցերի շուրջ բանակցելու նպատակով ԻԻՀ փոխնախագահ և մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանի հրավերով Իրան էր ժամանել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:


Համատեղ ցուցահանդեսի նախաձեռնման, նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին այլ պետական կառույցների հետ մեկտեղ էական մասնակցություն է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը:


ՀՀ պատմության թանգարանը ցուցադրության ներկայացրեց նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանի 103 բացառիկ պատմամշակութային արժեք ունեցող ցուցանմուշ:


Իրանի ազգային թանգարանի դահլիճում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, ԻԻՀ փոխնախագահ և Մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանը, նշված կազմակերպության նախագահի տեղակալ Մոհամադ Հասան Թալեբիանը, Իրանի ազգային թանգարանի տնօրեն Ջաբրաիլ Նոքանդեն և մի շարք այլ պաշտոնյաներ, բազմաթիվ երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը, սրբազան հայրեր, իրանահայ համայնքի անդամներ, մշակութային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:


Իրան կատարած այցի շրջանակներում նախարար Արմեն Ամիրյանը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ փոխնախագահ և մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ալի Ասղար Մունեսանի և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբաս Սալեհիի հետ:


Հանդիպումների ընթացքում նախարար Ամիրյանը հանդես եկավ մի շարք առաջարկներով, որոնք վերաբերում են կինոյի, գրահրատարակչական, թատերական, թանգարանային և մշակույթի այլ ոլորտներին: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: