• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանն ընդունեց Հայաստան մեկնած լրագրողներին

24 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 24-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց դեկտեմբերի 18-ից 21-ը Հայաստան գործուղված իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի կազմակերպության լրագրող Մ. Ջալիվանդֆարին, «Համշահրի» օրաթերթի լրագրող Մ. Բարիքանիին, Իրանի ռադիոհեռուստատեսության լրագրող Ս. Սարավանիին, օպերատոր Ս. Էբրահիմիին, լրատվական հեռուստաալիքի լրագրող Է. Գ. Օրիմիին, օպերատոր Հ. Հ. Մեյբոդիին, ինչպես նաև լրագրողներ Փ. Աթաշսանաթին և Մ. Սալեհին:

Լրագրողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեին և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը սույն այցելությունը կազմակերպելու համար: Նրանք կիսվեցին Հայաստանից ստացած իրենց տպավորություններով և ներկայացրեցին առաջիկա օրերին համապատասխան լրատվամիջոցներով (հեռուստատեսություն, ռադիո, թերթեր, համացանցային ռեսուրսներ) տեղեկատվական-քարոզչական նյութերի տարածման իրենց ծրագրերը:

Լրագրողների խումբը կարճ ժամանակահատվածում հասցրել էր լինել ՀՀ պատմության, Ս. Փարաջանովի անվան թանգարաններում, Ծաղկաձորի ձմեռային օլիմպիական կենտրոնում, մշակութային և սպորտային մի շարք այլ կազմակերպություններում, Երևանի գեղատեսիլ վայրերում:

Հանդիպման ընթացքում լրագրողներն արեցին օգտակար դիտողություններ և առաջարկություններ:

Դեսպան Թումանյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին կատարած աշխատանքի համար, խոստացավ հետագայում հաշվի առնել նրանց բոլոր նկատառումները և շարունակել համագործակցությունն այս և երկկողմ հարաբերությունների համար կարևոր այլ ոլորտներում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: