• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀԿ-ի պատվիրակության մասնակցությունը ICAPP-ի Մետաքսի ճանապարհին նվիրված 2-րդ հատուկ կոնֆերանսին

04 փետրվարի, 2018

 Փետրվարի 1-4-ը Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ICAPP) կողմից կազմակերպված Մետաքսի ճանապարհին նվիրված 2-րդ հատուկ կոնֆերանսին մասնակցելու նպատակով Թեհրանում էր գտնվում Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և պատգամավոր Միհրան Հակոբյանի մասնակցությամբ:
Միջոցառման բացման արարողությունը տեղի ունեցավ Իրանի միջազգային համաժողովների կենտրոնում, որին մասնակցում էր ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության անձնակազմի անդամները:
Բացմանը ելույթներով հանդես եկան ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբաս Արաղչին, ICAPP-ի հիմնադիր նախագահ, Ֆիլիպինների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Խոսե դե Վենեսիան, իրանական «Իսլամական Կոալիցիա» («Մոթալեֆե») կուսակցության գլխավոր քարտուղար Մոհամմադ Նաբի Հաբիբին և այլ գործիչներ:
Միհրան Հակոբյանը ելույթ է ունեցել «Քաղաքական կուսակցությունները և կայուն քաղաքային զարգացումը» խորագրով նիստի ընթացքում՝ անդրադառնալով քաղաքային զարգացման մի շարք խնդիրներին և ժամանակակից միտումներին:
Հերմինե Նաղդալյանը «Քաղաքական կուսակցությունների դերը Մետաքսի ճանապարհի գոտու քաղաքական և սոցիալական զարգացման մեջ» խորագրով նիստին անդրադարձել է Մետաքսի ճանապարհի միջազգային տրանսպորտային տարանցիկ ուղու տարածաշրջանային և գլոբալ նշանակությանը, ինչպես նաև վերջինիս մեջ Հայաստանի ներգրավման հնարավորություններին:
ՀՀ ԱԺ պատգամավորների ելույթները լուսաբանվել է IRNA լրատվական գործակալության կողմից:
ՀՀԿ-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել կոնֆերանսին մասնակից Ասիական երկրների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ICAPP-ի հիմնադիր նախագահ Խոսե դե Վենեսիայի և Ասիական խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մոհամմադ Ռեզա Մաջիդիի հետ: Հանդիպումների ընթացքում ICAPP-ի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները դրականորեն են արձագանքել ՀՀԿ-ի ICAPP-ին անդամակցության ցանկությանը:
Ասիական խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մ. Ռեզա Մաջիդին ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը իր պատրաստակամությունը է հայտնել Ասիական խորհրդարանական վեհաժողովին ՀՀ Ազգային ժողովի անդամակցությանն աջակցելու հարցում:
Թեհրան այցի ավարտին Հերմինե Նաղդալյանը և Միհրան Հակոբյանը այցելել են Թեհրանի Հայոց Թեմ և հանդիպել թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: