• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ԱԳ փոխնախարարի հետ

22 ապրիլի, 2018

Ապրիլի 22-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ղոլամռեզա Անսարիի հետ:

Խոսելով տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեսպանության իրականացրած աշխատանքների մասին՝ դեսպան Ա. Թումանյանը նշեց, որ վերջին ժամանակաշրջանում գործնական լուրջ հարաբերություններ են հաստատվել ԻԻՀ տնտեսական ոլորտը համակարգող պետական մարմինների և կազմակերպությունների հետ: Նա տեղեկացրեց, որ դեսպանությունը կապեր է հաստատել Իրանի բոլոր առևտրային պալատների հետ և այցելություններ են իրականացվում Իրանի նահանգներ, որտեղ ներկայացվում է ՀՀ տնտեսության հնարավորությունները:

Ինչպես նկատեց դեսպան Ա. Թումանյանը, մինչ այժմ կազմակերպվել են բազմաթիվ իրանցի գործարարների այցեր Հայաստան, և այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ:

ԻԻՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրեց ներկա փուլում Իրանի արտաքին գերատեսչությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները և իրենց կողմից որդեգրված տնտեսական դիվանագիտությունը:

Ղ. Անսարին անդրադարձավ Հայաստանի տարածքով ապրանքների տարանցման, իրանցի գործարարների կողմից ՀՀ-ում գյուղատնտեսության և այլ ոլորտներում ներդրումների իրականացման, ինչպես նաև Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալների մեծացման խնդիրներին:

Հանդիպման վերջում ՀՀ դեսպանը ներկայացրեց վերջին օրերին ՀՀ-ում տիրող ներքաղաքական վիճակը՝ նշելով, որ բողոքի ակցիաներն ունեն խաղաղ բնույթ, և իշխանությունները ցուցաբերում են հավասարակշռված վերաբերմունք: Ա. Թումանյանը համոզմունք հայտնեց, որ հետագայում ևս կբացառվի բռնի ուժի գործադրումը, և սկիզբ առած քաղաքական գործընթացները կունենան խաղաղ հանգուցալուծում:

ՀՀ դեսպանը նաև հավելեց, որ տեղի ունեցող զարգացումները որևէ կերպ կապված չեն արտաքին ուժերի ազդեցության հետ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: