• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Թումանյանը հանդիպեց «Kerman Development» կազմակերպության խորհրդի նախագահի հետ

13 հունիսի, 2018

Հունիսի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Քերմանում, Սիրջանում և Բամում ներդրումային ու գործարար մեծ ծրագրեր իրականացնող «Kerman Development» կազմակերպության խորհրդի նախագահ Վալիոլլահ Աֆխամիրադի հետ:

Հաշվի առնելով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև գործարար միջավայրի բարենպաստ վիճակը ՀՀ-ում՝ դեսպան Ա. Թումանյանը նշեց, որ իրանական ընկերությունների համար Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առումով իրական հնարավորություններ են ստեղծվել:

Դեսպան Ա. Թումանյանը նաև հավելեց, որ ԻԻՀ նկատմամբ սահմանվող պատժամիջոցների պայմաններում իրանական ընկերությունները կարող են շրջանցել առկա խոչընդոտները, եթե իրենց գործունեությունն իրականացնեն Հայաստանում: Այդպիսով, իրանական կապիտալը կարող է շահավետորեն օգտագործվել հայաստանյան ներդրումային ծրագրերում, իսկ համատեղ գործունեության արդյունքում թողարկված արտադրանքը կարող է արտահանվել երրորդ երկրներ:

Ներկայացնելով կազմակերպության գործունեությունը՝ Վ. Աֆխամիրադը նշեց, որ այն բաժնեմասեր ունի մի շարք ընկերություններում, որոնք պատրաստ են ընդլայնել իրենց գործունեության ուղղություններն ու ծավալները, այդ թվում նաև՝ հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության շրջանակներում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: